ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ դրոշի ներքո Արոնյանը համոզիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի շախմատիստ Մամեդյարովի նկատմամբ
05.10.2021 12:25

        ՄԱՐԶԱԿԱՆ       

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարի եզրափակիչ փուլը 

Հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը բնակություն է հաստատել արտերկրում, շարունակելով հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour շարքի եզրափակիչ փուլի վերջին տուրում համոզիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ՝ 2,5:0,5 հաշվով: Մրցաշարի վերջին փուլի մյուս մենամարտերը դեռ շարունակվում են: 10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով: Յուրաքանչյուր տուրում խաղում են արագ շախմատի չորս պարտիաներից բաղկացած մրցախաղ (15 րոպե 10 վայրկյան հավելումով): Հաղթողը որոշվում է լրացուցիչ ցուցանիշներով։

Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Յան-Քշիշտոֆ Դուդան (Լեհաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վլադիսլավ Արտեմեւը (Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբովը, Շահրիյար Մամեդյարովը (երկուսն էլ ՝ Ադրբեջան), Անիշ Գիրին (Հոլանդիա):