ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՐԱՆԻ ՀԵՏ ԲԱԽՈՒՄ ՍԱԴՐՈՂ ԱԼԻԵՎԻՆ ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
01.10.2021 19:40

       ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ      

Իրանի մասշտաբային զորավարժություններն ընդգրկում են Ադրբեջանին սահմանակից իրանական մի շարք նահանգներ

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումերս Հեյդարին հայտնել է երկրի հյուսիսարևմտյան շրջանում՝ Արդեբիլ, Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան և Զանջան նահանգներում և այլ վայրերում մասշտաբային զորավարժություններ սկսելու մասին, գործարկվելու են հաուբիցներ, անօդաչուներ, ուղղաթիռներ և զրահատեխնիկա: Այս առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարակուսանք է հայտնել, թե անկախության 30 տարվա ընթացքում նման երևույթ չի եղել, մինչդեռ անցած տարի Արցախյան պատերազմից սկսած, երբ Բաքվի մղած պատերազմից որոշ վնասներ կրեց նաև Իրանը, մինչ օրս Բաքվի կողմից սադրանքները շարունակվում են: Ի թիվս դրանց՝ վերջերս հայ-իրանական միջպետական ճանապարհի կեսից ադրբեջանցիներն առևանգել և բռնի ուժով Ադրբեջան են տեղափոխել իրանցի բեռնատար վարորդների, իսկ մնացյալներից ապօրինաբար այսպես կոչված ճանապարհի հարկ են գանձում՝ գնալ-գալու դիմաց մոտ 400 դոլար:

Հավելենք, որ վերջերս Նախիջևանում տեղի էին ունեցել թուրք-ադրբեջանական զորավարժություններ, բացի այդ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեին հայտարարել էր, որ «Թեհրանը չի հանդուրժի սիոնիստական ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ»՝ կապված Ադրբեջան-Իսրայել համագործակցության հետ: 

Առավել մանրամասն <<Գործընթաց>> թերթում