ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ՔՈՎԻԴ-19» ՓՈՐՁԱՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ԱՅԼ ՀԱԿԱՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
29.09.2021 21:48

      ՔՈՎԻԴ-19     

ՉԿԱՆ ՎԻՃՏՎՅԱԼՆԵՐ, ԹԵ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՈՒ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ ՔԱՆԻ՞ՍՆ ԷԻՆ ՊԱՏՎԱՍՏՎԱԾ

Բոլորին հայտնի սահմանումներով պատվաստանյութն այն միջոցն է, որի 1 դեղաչափը ներարկվում է 1 անգամ՝ մեկընդմիշտ կանխելով հիվանդության առաջացումը: Այս առումով ներկայում աշխարհում չկա «Քովիդ-19»-ի պատվաստանյութ: Կան փորձանյութեր, որոնք առաջարկվում են դեղ արտադրող խոշոր երկրների կողմից՝ ապահովելով նրանց բիզնես շահերը, իսկ պատվաստված համարվող քաղաքացիները մնում են խաբված՝ շարունակելով վարակվել ու մահանալ նշյալ հիվանդությունից: Նման դեպքում պետությունը պետք է պարտադիր վարի վիճակագրություն, թե հիվանդների ու մահացածների թվում քանի՞սն են պատվաստումից հետո վարակվել…: Նշված տվյալներով վիճակագրություն չվարելն իշխանությանը զրկում է իրավունքից՝ պարտադրելու իր քաղաքացիներին որևէ «պատվաստանյութ», քանզի այն առավելագույնը կարող է համարվել  փորձանյութ՝ կլինիկական պատշաճ փորձաքննություն չանցած: 

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիճակագրության թվերին զուգահեռ պարտավոր է նաև հրապարակել առ այդ պահը պատվաստանյութ կոչվող միջոցի ձեռքբերման համար պետբյուջեից ծախսված գումարի ընդհանուր արժեքն ու նվիրատվության չափը, ինչը բացակայում է: Սա խնդրահարույց փաստ է կոռուպցիոն տեսանկյունից: 

Անդրադառնալով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից այն հրամանի արձակմանն, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից իրավաբանական ու ֆիզիկական անձինք մղվում են փակուղի՝ կամ ներարկվել «Քովիդ-19» փորձանյութերից որևէ մեկով կամ թեստավորվել սեփական գրպանի հաշվին, բազմաթիվ իրավաբանների բնորոշմամբ հակաօրինական է, և նրանք պատրաստվում են վիճարկել այդ հրամանը սահմանված կարգով: Ըստ նախարար Ավանեսյանի հրամանի՝ գործատուների առջև սահմանվել է աշխատանքի կազմակերպման պահանջ, որ աշխատողներից ամեն 14 օրը մեկ պահանջեն թեստի արդյունք, մինչդեռ գործատուների կողմից աշխատանքի կազմակերպման պահանջները սահմանվում են Աշխատանքային օրենսգրքով, որում չկա պահանջ՝ հարկադրելու աշխատողին, որ օգտագործի այս կամ այն դեղամիջոցը կամ թեստ հանձնի: ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ էլ Անահիտ Ավանեսյանն, ի պատասխան մի շարք պատգամավորների հարցադրումների, թե ի՞նչ իրավական ակտերի վրա է հենված իր հրամանի այդ պահանջը, նշել է, թե ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի, որն իրավական ուժով ստորադաս է ՀՀ աշխատանքային օրենսգրքին, որում չկա նման պահանջ ու չի էլ կարող սահմանված լինել, քանզի դա դուրս է գործատուների իրավասությունից:

Նշվածից զատ, խոր կասկած են հարուցում կառավարության հրապարակած «Քովիդ-19»-ի թվային տվյալները, որոնք բարձր էին պատերազմի ժամանակ, բարձրացան նաև եռամսյա զորահավաքի ժամանակ, իսկ պետական բազմաթիվ միջոցառումներում՝ Հրապարակի գունագեղ կառավարական համերգից մինչև գործարար ֆորումներ և այլն, մասնակիցները մեծամասամբ առանց շնչադիմակի են: Ի դեպ, վերջերս Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը իրավամբ շեշտեց, որ ժողովրդի միայն աշխատող շրջանակի դեմ պատվաստման և այլ պահանջների պարտադրանքն ավելի շատ ընդգծում է ժողովրդի տարբեր շերտերի միջև խտրականությունը: Համավարակի դեմ պայքարը չի կարող տարվել միայն հասարակության մի հատվածի դեմ, այլապես դա պայքար չէ համավարակի դեմ, այլ պատժամիջոց աշխատող շրջանակների դեմ:

Հավելենք, որ ՀՀ ԱՆ նախարարի հրամանից հետո շրջանառվում է ՀՀ  արդարադատության նախարարության մշակած նախագիծը՝ «Քովիդ-19»-ի պահանջներից ազատելու արտոնյալ պաշտոնյաներին, որոնց թվում են Նախագահը, Վարչապետը, պատգամավորները, դատախազը, դատավորները և այլք: Եվ որքան էլ Անահիտ Ավանեսյանը նշի, թե բոլորին են վերաբերվում կանոնները, «արտոնյալների» նախագիծը շարունակում է առկա լինել՝ ընդգծելով իշխանության որդեգրած խտրականության սկզբունքը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 304 համարում

Հեղինակ՝ Իրինա Դանիելյան