ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21
ԽՈՉԸՆԴՈՏՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲՈՂՈՔՆԵՐԸ
Վարչապետ Ն. Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և մի շարք այլ պաշտոնյաներ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելել էին Եռաբլուր: Այցի առնչությամբ վարչապետի գրասենյակից նախապես ԶԼՄ-ներին հաղորդվել էր, որ վարչապետի մասնակցությամբ այդ միջոցառման համար չեն հավատարմագրելու լրագրողներին, այլ միայն լուսանկարիչներին՝ վերահաստատելով, որ Փաշինյանն այնտեղ գնում է զուտ սելֆիի համար:
Ավելի ուշ ոստիկանների կողմից լրագրողների գործունեության խոչընդոտմամբ հաստատվեցին նշյալ փաստերը: Որպես հետևանք՝ լրագրողները չկարողացան արձանագրել զոհված զինծառայողների ծնողների արտահայտած բողոքները, բացառությամբ 1-2-ից, որոնք Փաշինյանին թուրք էին անվանել և բերման ենթարկվել ոստիկանների կողմից:
Զոհերի հարազատներն իրավամբ շեշտել են, որ Եռաբլուրը պարզապես գերեզմանատուն չէ, այլ իրենց զավակների օջախը, ուր դավաճան պաշտոնյաներն անկոչ հյուրերն են, որոնց չեն ցանկանում տեսնել, հատկապես՝ Փաշինյանին: Տվյալ իրավիճակում տարրական էթիկան պահանջում է, որ նշյալ պաշտոնյաները հաշվի առնեն զոհերի հարազատների կարծիքը և չայցելեն Եռաբլուր, ավելի չբորբոքելու ծնողների վիշտը:
Առավել մանրամասն ,,Գործընթաց,, թերթում
Իրինա Դանիելյան