ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ ԿՐՃԱՏԵՑԻՆ՝ ԹՈՂՆԵԼՈՎ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ն ՈՒ 6-Ը
16.09.2021 15:40

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ     

Որոշումն ընդունել է Սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն նախաձեռնած կառավարությունը, որի դեմ բողոքի ակցիա էին անում զոհվածների մայրերը

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին, ըստ որի՝ Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը, մյուս օրերը կլինեն աշխատանքային։ Ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, որն այս ընթացքում հասցրել է աչքի ընկնել տարատեսակ արկածներով, ազատ օրերի կրճատումն այնքան բացասական է ազդում  ՀՆԱ-ի և տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի թողարկման ծավալների վրա, որ ըստ նախարարության գաղտնի, չհրապարակվող բանաձևերի՝ Նոր տարվա տոների հաշվին  5 օր ավել աշխատելու արդյունքում, այլ կերպ ասած հոգնած աշխատողների հաշվին կարելի է ապահովել  ՀՆԱ-ի ծավալի 88․6 մլրդ դրամով աճ։

Ուշագրավ է, որ տոնական օրեր է կրճատել հենց կառավարությունը, որն օրեր առաջ ցնցել էր պատերազմ ապրած և բազմաթիվ զոհեր տված հասարակությանը Սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն նախաձեռնելու որոշմամբ, որի դեմ այսօր կայացավ բողոքի ակցիա՝ զոհված զինծառայողների մայրերի մասնակցությամբ, որոնք պահանջում էին չեղարկել այդ շոու միջոցառումը:

,,Գործընթաց,, թերթ