ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ԱԱԾ-ն խախտել է Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքը
13.09.2021 22:27

     ՀՐԱՏԱՊ    

Մինչ Ադրբեջանը ՀՀ տարածքում հարկեր է գանձում, ՀՀ ԱԱԾ-ն կրկնելով վարչապետին՝ հօգուտ Ադրբեջանի կիրառում է «Էյվազլի» տեղանունը 

Մինչ Գորիս-Կապան ճանապարհին, այսինքն՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանն անցել է հարկեր պահանջելուն՝ իր տեղադրած ոստիկանական անցակետով իրանական բեռնատարներից պահանջելով տարբեր տվյալներով 50000 դրամից մինչև հարյուրավոր դոլարների հասնող ապօրինի գումարներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ հօգուտ Ադրբեջանի կիրառելով «Էյվազլի» տեղանունն՝ իբրև Գորիս-Կապան ճանապարհին գտնվող բնակավայրի անուն: Մասնավորապես ՀՀ ԱԱԾ-ն նշել է, թե «սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։ Ըստ էության ՀՀ ԱԱԾ-ն խախտել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որում հստակ սահմանված են ՀՀ բնակավայրերի անունները և այդ ցանկից դուրս է նշյալ «Էյվազլի» անունը: Այլ կերպ ասած, օգտագործվել է ադրբեջանահաճո տեղանուն, որի համար ՀՀ ԱԱԾ-ն պարտավոր է պարզաբանում տարածել՝ նշելով, թե ինչու՞ է կիրառել ՀՀ օրենքներից դուրս տեղանուն:

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական ուժերն օկուպացված են պահում Գորիս-Կապան ճանապարհը, որի դեմ ՀՀ դավաճանական իշխանությունն անգործություն է դրսևորում: Արդյունքում Սյունիքի մարզի ՀՀ քաղաքացիներն ապրում են ամենօրյա անկայուն, վտանգավոր միջավայրում՝ ամեն վայրկյան թիրախ դառնալով անարգել ՀՀ տարածք ներխուժած թշնամուն:

«ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԹԵՐԹ