ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՃԱՄՓԱ ՓԱԿՈՂ ԹՇՆԱՄՈՒՆ
13.09.2021 22:15

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ՄԻԱՅՆ ԴԱՎԱՃԱՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՐ «ԷՅՎԱԶԼԻ» ՈՒ «ՉԱՅԶԱՄԻ» ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ ՀԱՅՀՈՅԱՆՔԸ

Օգոստոսի 27-ին, երբ ՀՀ ինքնիշխան տարածքում թշնամին դեռ փակ էր պահում ռազմավարական նշանակության Գորիս-Կապան ճանապարհը, ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանը, խոսելով այդ ճանապարհի մասին ադրբեջաներեն բառեր է օգտագործել՝ «Էյվազլի» և «Չայզամի»՝ անհայտ թողնելով, թե դրանք հայհոյանք են Սյունիքի բնակավայրերի հասցեին, թե՞ տեղանուններ: Եթե տեղանուններ են, հարց է ծագում, ո՞ր հայկական բնակավայրերի հետ են համընկնում: Այս հարցը «Գործընթաց» թերթը նույն օրն ուղղել էր ՀՀ կառավարություն, որը սակայն ի վիճակի չեղավ տալ այդ հարցի պատասխանը, սակայն նիստի հաղորդագրության տեքստում կիրառել էր դրանք: Խախտվել է ոչ միայն ՀՀ լեզվի մասին օրենքն, այլև ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որով ի թիվս ՀՀ այլ մարզերի, թվարկված են Սյունիքի մարզի համայնքների ու բնակավայրերի անունները, որոնցում վարչապետի նշած անունները չկան: Հետևապես՝ Ն. Փաշինյանն ի պաշտոնե, կառավարության նիստը վարելով ոչ թե Բաքվում, այլ Երևանում, իրավունք չուներ օրենքի շրջանցմամբ կիրառել Ադրբեջանին հաճո տեղանուններ:

Եթե ունեցել է «գործարք» Ալիևի հետ փակված ճանապարհի պայմաններում կիրառել այդ բառերը, հետո ճամփան բացել, պարտավոր է անկեղծ լինել ժողովրդի առջև և հրաժարական տալ պաշտոնից: Այլ դեպքում՝ Էյվազլի ու Չայզամի ադրբեջաներեն բառերի օգտագործումը կառավարական աջակցություն է թշնամու տարածքային պահանջներին և համազոր է պետական դավաճանության:… Եթե անգամ որևէ պաշտոնյա կիրառում է օտարահունչ տեղանուն հայկական բնակավայրի նկատմամբ, պարտավոր է զուգահեռ հնչեցնել դրա հայկական տարբերակը:

Ի դեպ, Փաշինյանը ՀՀ միակ վարչապետն է՝ կառավարության նիստում Էյվազլի, Չայզամի բառեր օգտագործած: Եթե նա իրապես պարտադրանքով հանձնած լիներ Արցախի հողերը, ոչ թե իր կամոք, զերծ կմնար ադրբեջանահաճո քարոզից, բայց ճիշտ հակառակն է անում…: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վերջերս հերթական անգամ նրան հաջողություն մաղթեց: Չլինելով ֆիզիկապես գերի Բաքվում, Փաշինյանը Երևանում մտովի «գերի» է ու արդեն խոսում է «թշնամու լեզվով»:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 303 համարում

Հեղինակ՝ Ի. Դանիելյան