ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ֆրանսիա. Բելմոնդոյի հետ համազգային հրաժեշտը կկայանա վաղը
09.09.2021 21:41

      ՄՇԱԿՈՒՅԹ      

Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը առաջիններից մեկն էր բացահայտել դերասանի տաղանդը

Փարիզում այսօր կայացել է 88 տարեկանում կյանքից հեռացած անվանի կինոաստղ Ժան Պոլ Բելմոնդոյի հոգեհանգստի արարողությունը, հաղորդում է ֆրանսիական մամուլը: Ելիսեյան պալատը պաշտոնական արարողությանը հրավիրել է ավելի քան 700 ֆրանսիացու՝ երկրի նախագահից մինչև հայտնի արվեստագետներ, մարզիկներ, քաղաքական գործիչներ և դերասանի այլ հայրենակիցներ: Տաղանդաշատ դերասանին հրաժեշտ տալու համար նրա երկրպագուների հերթ էր գոյացել: Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ, սեպտեմբերի 10-ին: Արարողությունը տեղի կունենա Սեն Ջերմեն դը Պրեսի եկեղեցում:

Հիշեցնենք, նրան մեծ հայտնիություն բերեցին մի շարք ֆիլմեր՝ «Պրոֆեսիոնալը», «Թշվառները», «Աստված ընտրեց Փարիզը»,  «Զեղծարարները», «Օրիորդ հրեշտակ» «Մարդ, որին հավանում եմ» և այլ ֆիլմեր: Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյը առաջիններից մեկն էր, որ հնարավորություն ընձեռեց դերասանին լիովին բացահայտելու իր տաղանդը, նրան վստահելով գլխավոր դերեր՝ «Ֆրանսուհին և սերը» (1966), «Կապիկը ձմռանը» (1967), «Դրամարկղը» (1972) և ուրիշ կինոերկերում։ Պրեզիդենտ Քենեդիի սպանության փաստին նվիրված ռեժիսոր Ֆիլիպ Լաբրոյի «Ժառանգորդը» կինոնկարում (1973) Բելմոնդոն կարողացավ իր մարմնավորած կերպարը բացահայտել և վերամարմնավորել լիարժեք։ 1975 թվականին նա նկարահանվեց Վերնոյի «Սարսափ քաղաքում» կինոնկարում, մարմնավորելով ոստիկանին՝ Փարիզի քրեական բաժնի պետին։ 1964 թվականին Բելմոնդոն տպագրեց «30 տարի և 25 կինոնկար» ինքնակենսագրական գիրքը: