ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Իշխող ուժը 2-րդ անգամ մերժեց պատերազմի հանգամանքները բացահայտել փորձող Ղազինյանի ընտրությունը
06.09.2021 19:03

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

,,Տեղի է ունեցել պլանավորված պատերազմ, հայրենիքի հանձնում, թե՞՝ ոչ, պետք է կամ հաստատվի կամ հերքվի,,-պնդում է պատգամավորը

«Որոշեցի գալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողով, որովհետև նոյեմբերի 9-ից սկսած՝ ես, շփվելով այս ամենը մերժող, դատապարտող, վիրավորված քաղաքացիների հետ, հանձնառություն ստանձնեցի բացահայտել այն, ինչ տեղի է ունեցել մինչև սեպտեմբերի 27-ը, և սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը, և դրանից հետո»,-նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ հավելելով. «Հասարակության մեծ մասի մոտ առնվազն խորը կասկած կա, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, պլանավորված, կազմակերպված պատերազմ, եղել է հայրենիքի հանձնում: Դա կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ հերքվի: Այս հանձնաժողովում լինելուս նպատակը բացառապես դրան է վերաբերում, նաև՝ ծառայել ՀՀ ազգային, պետական շահին և մեր քաղաքացիներին»,-ասաց նա:

Նիստի արդյունքում իշխող քաղաքական ուժն՝ ի դեմս հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի 2-րդ անգամ մերժեց Ղազինյանի թեկնածությունը հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: