ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԴ-ն վարույթ է ընդունել ընդդիմադիրների դիմումը, գործը կքննվի 2022թ հունվարի 25-ին
06.09.2021 18:38

      ԻՐԱՎԱԿԱՆ      

Վիճարկվում է ՀՀ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը  

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ վարույթ է ընդունվել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ԱԺ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումը։ Գործի դատաքննությունը նախանշված է 2022թ հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին: Այն կկայանա գրավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը։ Որպես պատասխանող կողմ է ներգրավվել վիճարկվող որոշումն ընդունած մարմինը՝ Ազգային Ժողովը: