ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2021/2022թթ.ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ
03.09.2021 09:34

       ԿՐԹՈՒԹՅՈՒՆ      

ՀԻՇԱՐԺԱՆ ԱՌԻԹԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ Ու ԴՊՐՈւԹՅԱՆ ՏՈՆ

Ուսումնասեր ու կրթվող հանրույթի համար ճանաչողության և իմացության աշխարհը նոր ու առաջադեմ զարգացումներով հարստացնելը ժամանակի հրամայական է և կարևոր խթան՝ երկրի զարգացման գործում:

Գիտելիքի, գրի ու դպրության տոնի առթիվ <<Գործընթաց>> թերթի խմբագրակազմը շնորհավորում է կրթագիտական, մշակութային, մարզական ոլորտներում ուսուցման փորձառուներին, իրենց գործին նվիրված ու լավագույնս այն իրականացնող մասնագետներին, գիտական անձնակազմին, կրթվող հանրույթին՝ ցանկալով, որ 2021/2022թթ. ուսումնական տարին հաջող ու արգասաբեր լինի` երկրին պատուհասած համավարակի ու պատերազմի դժվարություններից զերծ ու անշեղ: Թո’ղ, որ տարին լինի խոստումնալից՝ մեր գիտության ստեղծարար արդյունքով, առաջադիմության նշանակալի ձեռքբերումներով ու կադրային  բարձր  որակով: Շնորհավո՛ր  Գիտելիքի,  գրի ու  դպրության  տոն:

<<Գործընթաց>> թերթի խմբագրակազմ