ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
…Սրանք ընդդիմության հետ պատերազմում են, ադրբեջանցու հետ «խաղաղություն» մուրում
27.08.2021 15:21

     ՏԵՍԱԿԵՏ      

ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «Կարծում եմ շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի, որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի և ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն, այլ՝ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։ Դե սրանց մոտ ավանդույթ է դարձել իրենց հողատու քայլերի մեջ մեղադրել հայրենիքն ազատագրողներին։ Իսկ իրականում Հայաստանում իրավիճակը ողբերգական է։ 2018-ի հակապետական «հեղափոխությունից» առաջ, նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող պատկերացնել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ կարող է փակել։ Իսկ կապիտուլյանտ իշխանության պարագլուխը շարունակում է «խաղաղություն» գոռալով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունը։

Հ.Գ. ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչո՞ւ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Սրանք ընդդիմության հետ պատերազմում են, բայց ադրբեջանցու հետ «խաղաղություն» մուրում»: