ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Աֆղանստանից տարհանվել է 28000 մարդ
23.08.2021 13:14

       ԱՐՏԵՐԿԻՐ      

Թալիբները խոչընդոտում են  Քաբուլի օդակայան հասնելուն՝ փորձելով կասեցնել զանգվածային արտագաղթը 

Ըստ ԱՄՆ նախագահի տեղեկացման՝ օգոստոսի 14-ից Քաբուլից տարհանվել է շուրջ 28 հազար մարդ, որից միայն 11 հազարը՝ հանգստյան օրերին: Ներկայում քննարկում են ամերիկյան ուժերի՝ Աֆղանստանից դուրս գալու ժամկետն օգոստոսի 31-ից  երկարաձգելու հարցը: Դա հնարավորություն կտա քաղաքացիներին, օտարերկրացիներին և վտանգված աֆղանցիներին երկրից ապահով դուրս բերել։ Մինչդեռ Աֆղանստանում դեպի Քաբուլի օդակայան ճանապարհները փակ են հազարավոր մարդկանց համար, ինչը բարդացնում է տարհանման աշխատանքները։  «Իսլամական պետության» գրոհայինների՝ Աֆղանստանում հայտնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքների ներքո բազմահազար տեղացի ու օտարերկրյա քաղաքացիներ չեն կարողանում լքել երկիրը։