ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Տարօրինակն ու անթույլատրելին այն էր, որ մինչ այդ կար հակառակ հրաման՝ չկրակել. Տիգրան Աբրահամյան
06.08.2021 17:51

     ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ      

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ այդպիսի քննարկում ծավալվեց պաշտպանության նախարարի՝ կրակելու հրաման տալու հետ կապված։ Այս մասին իր մտահոգությունն է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա ընդգծել է. «Տարօրինակն ու անթույլատրելին այն էր, որ մինչ այդ կար հակառակ հրաման՝ չկրակել։ Արդյունքում գիտենք, թե ինչ տեղի ունեցավ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում։ Սրանք մոռացել էին, որ 2-3 ամիս հպարտանում էին, որ սահմանագծին մարտեր, փոխհրաձգություն չի եղել՝ առանց կրակոցի էին զիջել/հանձնել ՀՀ տարածքները։ Իմ իմացած բանակում ցանկացած զինծառայող՝ շարքայինից սպայակազմ գիտի, եթե կա դիրքի ուղղությամբ անմիջական հարձակում, ապա պետք է գործի՝ կրակ բացի։ Թե բա՝ արդեն կրակելու հրաման կա։ Ժամանակը կգա` դեռ կպարզենք, թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր մինչև այդ ՉԿՐԱԿԵԼՈՒ հրաման գործում»։