ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հայ օլիմպիականների մրցելույթներն՝ ըստ ժամանակացույցի
23.07.2021 19:00

      ՄԱՐԶԱՇԽԱՐՀ       

Մեկնարկել են Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը. ՀՀ-ն ներկայացնող 17 մարզիկների թվում են հայտնի չեմպիոններ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկած Օլիմպիական խաղերում հանդես կգա ՀՀ-ն ներկայացնող 17 մարզիկ: Ստորև հրապարակում ենք հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը, որը ներկայացված է Հայաստանի ժամանակով:

  • 24.07.21թ. - Արթուր Դավթյան (մարմնամարզություն) – որակավորման փուլ, ժամը 05:00
  • 25.07.21թ. Էլմիրա Կարապետյան (հրաձգություն) – 10 մ օդամղիչ ատրճանակ, ժամը 04:00, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ) – մինչև 63 կգ քաշային, ժամը 08:05
  • 26.07.21թ. - Ֆերդինանդ Կարապետյան (ձյուդո) – մինչև 73 կգ քաշային, ժամը 06:00, Կորյուն Սողոմոնյան (բռնցքամարտ) – մինչև 52 կգ քաշային, ժամը 12:15
  • 27.07.21թ. - Իզաբելլա Յայլյան (ծանրամարտ) – մինչև 59 կգ քաշային, ժամը 06:50, Արթուր Բարսեղյան (լող) – 100 մ ազատ ոճ, ժամը 14:00
  • 29.07.21թ. - Արման Դարչինյան (բռնցքամարտ) – մինչև 75 կգ քաշային, ժամը 06:30
  • 28.07.21թ. - Վարսենիկ Մանուչարյան (լող) – 100 մ ազատ ոճ, ժամը 14:00
  • 30.07.21թ. - Արթուր Բարսեղյան (լող) – 50 մ ազատ ոճ, ժամը 14:00
  • 01.08.21թ. - Արմեն Մելիքյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ)–մինչև 60կգ քաշային, ժ. 06:00, Արթուր Դավթյան (մարմնամարզություն)–նժույգաթափեր, եզրափակիչ, ժամը 13:45 (որակավորման փուլը հաղթահարելու դեպքում)
  • 02.08.21թ. - Կարապետ Չալյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) – 1/8 եզրափակիչ, մինչև 77 կգ քաշային, ժամը 06:30, Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) – 1/8 եզրափակիչ, մինչև 97 կգ քաշային, ժամը 06:30Արթուր Դավթյան (մարմնամարզություն) – հենացատկեր, եզրափակիչ, ժամը 13:55 (որակավորման փուլը հաղթահարելու դեպքում)
  • 03.08.21թ.- Լևոն Աղասյան (աթլետիկա) – եռացատկ, ժամը 04:00, Կարեն Ասլանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) – 1/8 եզրափակիչ, մինչև 67 կգ քաշային, ժամը 06:30, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ) – մինչև 109 կգ, ժամը 14:50
  • 04.08.21թ. - Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ) – 1/8 եզրափակիչ, մինչև 57 կգ քաշային, ժամը 06:30
  • 06.08.21թ. - Վազգեն Թևանյան (ազատ ոճի ըմբշամարտ) – 1/8 եզրափակիչ, մինչև 65 կգ քաշային, ժամը 06:30