ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Կալանավորված պատգամավորի 2 թեկնածու կստանան մանդատները. ԿԸՀ
22.07.2021 19:33

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Հրապարակվել է Ազգային ժողովի պատգամավորների ցանկը, առաջին նստաշրջանի օրը՝ 2021 թ.-ի օգոստոսի 2-ին 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր ուժը կորցրած է ճանաչել  2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) մասին դիմումներ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումները: ԿԸՀ-ն կազմել է արձանագրություն՝ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին։

Նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օր հայտարարելով 2021 թվականի օգոստոսի 2-ը՝ երկուշաբթի օր` ժամը 10.00: ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2021թ․ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին որոշման մեջ՝ 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության օրեր սահմանելով հոկտեմբերի 17-ը և նոյեմբերի 14-ը:

Այնուհետ ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ մանդատների հանձնումը որպես տեխնիկական գործընթաց, կանոնակարգում չունի. թե ինչ եղանակով կլինի դեռ քննարկում են, առաջիկայում կիրազեկեն: Հարցին, թե արդյո՞ք կալանավորված պատգամավորները, մասնավորապես, «Հայաստան» դաշինքի անդամներ, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանն ու Մեղրու նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կստանան մանդատ, թե՞՝ ոչ, Մուկուչյանը պատասխանել է, որ դա խոչընդոտ չէ. «Արձանագրության կազմման ընթացքում ընթերցվել են նաև նրանց անունները, իսկ դա նշանակում է, որ իրավունք ունեն իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ դրա ձևերն ու եղանակներն արդեն կարգավորվում են այլ օրենսդրությամբ»: Հավելենք նաև, որ Սյունիքի մարզից կալանավորված ,,Հայաստան,, դաշինքի պատգամավորության թեկնածու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը չի ստանում մանդատ, քանի որ դաշինքից պատգամավոր անցածների ցանկն ավարտվում է Գեղամ Նազարյանով, որին հաջորդում էր նա:  Ստորև ներկայացնում ենք պատգամավորի մանդատ ստացողների ողջ ցանկը:

«Քաղաքացիական պայմանագիր»

  1. Խաչատուր Սուքիասյան
  2. Լենա Նազարյան
  3. Ալեն Սիմոնյան
  4. Արփինե Դավոյան
  5. Արսեն Թորոսյան
  6. Նազելի Բաղդասարյան
  7. Ռուբեն Ռուբինյան
  8. Գուրգեն Արսենյան
  9. Գուրգեն Մելքոնյան
  10. Հակոբ Արշակյան
  11. Հերիքնազ Տիգրանյան
  12. Հայկ Կոնջորյան
  13. Արուսյակ Ջուլհակյան
  14. Էդուարդ Աղաջանյան
  15. Անդրանիկ Քոչարյան
  16. Մարիա Կարապետյան
  17. Բաբկեն Թունյան
  18. Շիրակ Թորոսյան
  19. Ծովինար Վարդանյան
  20. Վահագն Հովակիմյան
  21. Գևորգ Պապոյան
  22. Հռիփսիմե Գրիգորյան
  23. Վիգեն Խաչատրյան
  24. Վլադիմիր Վարդանյան
  25. Սոնա Ղազարյան
  26. Զարուհի Բաթոյան
  27. Լիլիթ Ստեփանյան
  28. Կարեն Համբարձումյան
  29. Վիլեն Գաբրիելյան
  30. Մերի Գալստյան
  31. Սիսակ Գաբրիելյան
  32. Արմեն Խաչատրյան
  33. Տաթևիկ Գասպարյան
  34. Վաղարշակ Հակոբյան
  35. Հայկ Սարգսյան
  36. Արուսյակ Մանավազյան
  37. Սերգեյ Բագրատյան
  38. Թագուհի Ղազարյան
  39. Հրաչյա Հակոբյան
  40. Մաթևոս Ասատրյան
  41. Լուսինե Բադալյան
  42. Վահե Ղալումյան
  43. Սեդրակ Թևոնյան
  44. Քրիստինե Պողոսյան
  45. Սերգեյ Մովսիսյան
  46. Արման Եղոյան
  47. Ալխաս Ղազարյան
  48. Տրդատ Սարգսյան
  49. Արեն Մկրտչյան
  50. Մարինա Ղազարյան
  51. Նարեկ Զեյնալյան
  52. Արթուր Հովհաննիսյան
  53. Անուշ Բեղլոյան
  54. Հովիկ Աղազարյան
  55. Նարեկ Բաբայան
  56. Էմմա Պալյան
  57. Հակոբ Ասլանյան
  58. Լիլիթ Մինասյան
  59. Նարեկ Գրիգորյան
  60. Վահագն Ալեքսանյան
  61. Հասմիկ Հակոբյան
  62. Նարեկ Ղահրամանյան
  63. Դավիթ Դանիելյան
  64. Մարիամ Պողոսյան
  65. Արթուր Դավթյան
  66. Սարգիս Խանդանյան
  67. Հռիփսիմե Հունանյան
  68. Հայկ Ցիրունյան
  69. Ռուստամ Բաքոյան (եզդիական համայնքի ներկայացուցիչ)
  70. Ալեքսեյ Սանդիկով (ռուսական համայնքի ներկայացուցիչ)
  71. Կնյազ Հասանով (քրդական համայնքի ներկայացուցիչ)

«Հայաստան» դաշինք

  1. Իշխան Սաղաթելյան
  2. Աննա Գրիգորյան
  3. Վահե Հակոբյան
  4. Արմեն Գեւորգյան
  5. Լիլիթ Գալստյան
  6. Արմեն Ռուստամյան
  7. Սեյրան Օհանյան
  8. Էլինար Վարդանյան
  9. Արծվիկ Մինասյան
  10. Արթուր Ղազինյան
  11. Քրիստինե Վարդանյան
  12. Գեղամ Մանուկյան
  13. Աղվան Վարդանյան
  14. Ագնեսա Խամոյան
  15. Անդրանիկ Թեւանյան
  16. Մխիթար Զաքարյան
  17. Հռիփսիմե Ստամբուլյան
  18. Աշոտ Սիմոնյան
  19. Արմեն Չարչյան
  20. Ելենա Կիրակոսյան
  21. Դավիթ Սեդրակյան
  22. Արմենուհի Կյուրեղյան
  23. Արամ Վարդեւանյան
  24. Թադեւոս Ավետիսյան
  25. Արթուր Սարգսյան
  26. Արթուր Խաչատրյան
  27. Արեգնազ Մանուկյան
  28. Գեղամ Նազարյան
  29. Զեմֆիրա Միրզոևա (ասորական համայնքի ներկայացուցիչ)

«Պատիվ ունեմ» դաշինք

  1. Արթուր Վանեցյան
  2. Տարոն Մարգարյան
  3. Աննա Մկրտչյան
  4. Իշխան Զաքարյան
  5. Հայկ Մամիջանյան
  6. Թագուհի Թովմասյան
  7. Տիգրան Աբրահամյան

,,Գործընթաց,, թերթ