ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արմեն Չարչյանը 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց
21.07.2021 19:18

      ԻՐԱՎԱԿԱՆ           

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարի կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 21-ին, որոշեց ազատ արձակել «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին։ Նրա պաշտպանները դատարանին միջնորդել էին Չարչյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել՝ միաժամանակ պնդելով, որ Արմեն Չարչյանի՝ կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։

Ըստ հավաստի լուրերի՝ Չարչյանը կգնա խորհրդարան՝ վերցնելով մանդատը: