ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մեծանուն հայ դուդուկահարը կհուղարկավորվի հուլիսի 24-ին՝ Հայաստանում
21.07.2021 19:09

     ՄՇԱԿՈՒՅԹ        2020թ. Արցախյան պատերազմից հետո Ջիվան Գասպարյանն անվանի հայերի շարքում հերթականն է, որ հանկարծամահ հրաժեշտ տվեց կյանքին 

Նշանավոր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին Լոս Անջելոսում վերջին հրաժեշտն են տվել: Նշենք, որ վերջին տարում և հատկապես՝ 2020թ. աղետալի պատերազմից հետո Ջիվան Գասպարյանն անվանի հայերի շարքում հերթականն է, որ հանկարծամահ հրաժեշտ տվեց կյանքին: Հուլիսի 6-ին հայտնի դարձավ կյանքի 93-րդ տարում նրա մահվան գույժը: Տեղեկացնենք, որ նա ծնվել է Հայաստանում: 

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։ «Ամենամեծ գործն այն է, որ ես իր գործը շարունակեմ: Նա արդեն իր օրհնությունը տվել էր, որ ինձ մոտ ստացվում է: Սիրով եմ դա անում»,- ԱՄՆ-ում լրատվամիջոցին տված զրույցում նշել է Ջիվան Գասպարյան կրտսերը։ 

Նա հաստատել է, որ հուղարկավորությունը կլինի Հայաստանում՝ հուլիսի 24-ին։ Ժամը՝ 11․00-ից 14։00-ն Ջիվան Գասպարյանին հրաժեշտ կտան Ֆիլհարմոնիայում։ Ապա նրա աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: