ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿԸՀ նախագահ Մուկուչյանը սուր ինֆարկտով հոսպիտալացվել է
16.07.2021 18:59

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ    

Փաշինյանի հե՞տ է վիճել, թե՞ ՍԴ-ում բացահայտված ԱԺ ընտրախախտումներից է նեղվել...

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հուլիսի 14–ին  սուր ինֆարկտով հոսպիտալացվել է: Այս մասին լուրը հաստատել են ՀՀ ԿԸՀ-ից:  Նույն աղբյուրի տեղեկացմամբ վիրահատությունից հետո այժմ ԿԸՀ նախագահի ինքնազգացողությունը լավ է։

Ավելի վաղ, ՍԴ-ում հունիսի 20-ի ընտրարդյունքի վիճարկման դատաքննության ժամանակ նրան հարց էր ուղղվել՝ կապված մամուլի այն հրապարակումների հետ, ըստ որոնց նրա և վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանություն էր եղել, քաշքշուկ, որի ընթացքում պատռվել էր Մուկուչյանի բաճկոնը, սակայն դատարանում նա չէր հաստատել այդ լուրերը:

Հավելենք, որ ՍԴ-ում մերժվել են ընդդիմադիր ուժերի, այսինքն՝ բողոքարկող կողմի մի շարք միջնորդություններ, և թերի քննությամբ դատարանն անցել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

,,Գործընթաց,, թերթ