ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ ԱՊՏԱԿ ԱԼԻԵՎԻՆ
12.07.2021 19:13

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ             ՆՐԱ ՀՐԱՎԵՐՈՎ ՇՈՒՇԻ ԱՅՑԻՆ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՄՆ-Ի, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՌԴ-Ի ԴԵՍՊԱՆՆԵՐԸ

Հուլիսի 10-ին Ադրբեջանի կառավարության՝ ի դեմս Իլհամ Ալիևի հրավերով Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների շարքում բացակայել են Մինսկի խմբի անդամ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները: Նրանք հրաժարվել են ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և չեն մեկնել Շուշի, որի մասին լուրը հաստատել են անգամ տեղի լրատվականները:

Դա ըստ էության ապտակ է Ալիևին, որը տևական ժամանակ արհամարհում է Մինսկի խմբի ջանքերը վերսկսելու բանակցային գործընթացը 3 հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության հիմքերով: Ավելին՝ Ադրբեջանը 2020թ. կոպտորեն խախտելով ուժի չկիրառման և ազգերի ինքնորոշման սկզբունքները, որոնք ամրագրվել էին Մինսկի խմբի 30 տարվա աշխատանքի ընթացքում կազմված բանակցային փաստաթղթերում, կասետային և ֆոսֆորային արգելված ռումբերի կիրառմամբ, այդ թվում՝ խաղաղ բնակչության, կանանց և մանկահասակների դեմ, 44 օր պատերազմ մղեց՝ բռնազավթելով  հայկական բնօրրան հանդիսացող տարածքները և հայրենազրկեց տեղաբնիկ բազմահազար հայերի: Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղում մինչ 1980-90-ականների պատերազմը հայերը կազմում էին բնակչության 90%-ը, մնացյալը տարբեր ազգության ներկայացուցիչներ էին, չնչին մասն՝ ադրբեջանցիներ: 

Վերը նշված Շուշի այցի շուրջ տարածված լուրերը հաստատում են, որ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթում