ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՐԵՎԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԴԵՄ Է ՔՊ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ
10.07.2021 13:06

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ      ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ՔՎԵԱՐԿԵԼ ԵՆ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՆՁՆՎԵԼ-ՉՀԱՆՁՆՎԵԼՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՏԵՌՈՐԻ» ՆԵՐՔՈ

Թշնամուն դեմ հանդիման ամեն օր կռիվ տվող, կյանք ու մահվան սպառնալիքի ներքո ապրող սահմանամերձ գյուղերի պաշտոնական քվեարդյունքը շատերին է տարակուսանք հարուցել: Փաստերի վերլուծությունը, սակայն, թույլ է տալիս իրավիճակը մեկնաբանել՝ որպես ծայրահեղ քայլ: Խնդիրն այն է, որ իրենց անվտանգությունը հաճախ ինքնապաշտպանական միջոցներով լուծող սահմանամերձ գյուղերի բնակիչները քվեարկել են այն սպառնալիքի ներքո, որ իշխող ուժն՝ «Իմ քայլը», ցանկացած պահի կարող էր ֆորմալ առումով հանձնել իրենց գյուղերը թշնամուն, ինչպես վարվեց Արցախի ու ՀՀ որոշ սահմանամերձ բնակավայրերի հետ: Բացառված չէ, որ անգամ ոչ բացահայտ պետական տեռոր է կիրառվել, ինչի արդյունքում նրանք զրկվել են ազատ, անկաշկանդ քվեարկելու իրավունքից՝ ստիպված լինելով գործել իշխանության քմահաճույքով, նախապայմանով, որ իրենց գյուղերը չհանձնեն թշնամուն: 

Հիշենք, որ հենց նախընտրական շրջանում առավել ակտիվացան խոսակցությունները սահմանազատման շուրջ, որոնք մինչ օրս շարունակվում են: Ու եթե հաշվի առնենք, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն առավել թերահավատ են, անվստահ, որ իրենց քվեն կարող է որոշիչ լինել, իրենց առավել, քան երբևէ կարող էին կախված զգալ իշխանությունից, առնվազն նրա ֆորմալ որոշումներից՝ կապված սահմանազատման հարցերի հետ:

Ի տարբերություն սահմանամերձ գյուղերի, մայրաքաղաք Երևանը պաշտոնապես դեմ է քվեարկել Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի կառավարմանը: Ըստ ԿԸՀ-ի ամփոփումների՝ ՔՊ-ի օգտին քվեները Երևանում կազմել են ընտրողների ընդհանուր թվի 21%, իսկ ընտրության մասնակիցների թվով՝ 40,6%: Սահմանադրորեն կառավարություն ձևավորելու համար պահանջվում է կեսից ավելիի քվեները, որը ՔՊ-ն Երևանում չունի: Համապետական արդյունքներն էլ վիճարկելի են:

Առավել մանրամասն «Գործընթաց» թերթի թիվ 300 համարում