ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԴ-Ն ԱԺ ԸՆՏՐԱՐԴՅՈՒՆՔԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՑ
05.07.2021 17:14

      ԻՐԱՎԱԿԱՆ     

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ  ՔՆՆՎԵԼՈՒ ԵՆ 1 ՎԱՐՈՒՅԹՈՒՄ, ԿԸՀ-ԻՑ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ  ՊԱՀԱՆՋՎԵԼ  ԵՆ ՈՐՈՇ  ՏՎՅԱԼՆԵՐ

Արդեն հայտնի է ՀՀ Սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի՝ ,,Հայաստան,, և ,,Պատիվ ունեմ,, դաշինքների, ,,Հայոց հայրենիք,, և ,,Զարթոնք,, կուսակցությունների՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների 1-ին քննության օրը: Ըստ ՍԴ որոշման ՝   դատաքննությունը կսկսվի հուլիսի 9-ին: 

Դիմումները միավորվել են մեկ վարույթում: «Հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում»,- ասված է ՍԴ որոշման մեջ։ 

Դիմումները քննվելու են բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի որոշմամբ միավորված գործերով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, դատավարությանը որպես պատասխանող կողմ է ընդգրկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գործով որպես հարակից պատասխանողներ են ընդգրկվել ոստիկանությունը, դատախազությունը, և ՀՀ հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը։ Նրանցից պահանջվել են ՍԴ ներկայացնել որոշ տվյալներ: 

,,Գործընթաց,, թերթ