ՏՈՒՐԻԶՄ ԵՄ որոշումն ուժի մեջ կմտնի մինչև շաբաթվա վերջ
Եվրախորհուրդը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար չեղարկվելու են համավարակով պայմանավորված սահմանափակումները ԵՄ և Շենգենյան գոտու տարածք: ԵՄ որոշումն ուժի մեջ կմտնի մինչև շաբաթվա վերջ:
Հայաստանից բացի, ցուցակում ներառվել են նաև Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Կատարը, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սաուդյան Արաբիան: ԵՄ ,,ապահով,, երկրների ցանկը թարմացվում է ամեն շաբաթ` կապված տարբեր երկրներում կորոնավիրուսով պայմանավորված էպիդեմիոլոգիական վիճակի հետ: Ցուցակից դուրս է մնացել Միացյալ Թագավորությունը, քանի որ դրա տարածքում լայնորեն սկսել է տարածվել կորոնավիրուսի ,,Դելտա,, շտամը: