ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀԸ ՓՈԽՎԵՑ
01.07.2021 20:25

      ԳԻՏՈՒԹՅՈՒՆ         Ընտրությանն ի սկզբանե առաջադրված էր 3 թեկնածու

Հ ԳԱԱ նախագահի պաշտոնում Ռադիկ Մարտիրոսյանին կփոխարինի ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ընտրությանն ի սկզբանե առաջադրված էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: 1-ին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել բավարար ձայներ: Հետևապես՝ ամենաշատ ձայներ հավաքած (32 ձայն) թեկնածուն՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանն անցավ 2-րդ փուլ և ստացավ բավարար քվեներ: