ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
30 ՏԱՐՎԱ ԹԱԼԱՆԻՑ ԽՈՍՈՂՆԵՐԸ 44 ՕՐՈՒՄ ԱՐՑԱԽԻ, ՀՀ-Ի ԲԱԶՄԱԹԻՎ ԲԻԶՆԵՍՆԵՐ ՆՎԻՐԵՑԻՆ ԱԼԻԵՎԻՆ
24.06.2021 16:01

    ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     Չկա պաշտոնական տվյալ երկրին պատճառած կորուստների մասով, որոնք փոխհատուցելու անձնական պարտք ունեն

2020թ. պատերազմից անցել է ավելի քան 8 ամիս, և նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած Փաշինյանի իշխանությունը որևէ ամփոփ թիվ չի հրապարակել, թե որքա՞ն կորուստներ են կրել Հայաստանն ու Արցախը: Փաստացի Արցախի անունից հանդես գալու իրավունք չունեցող Փաշինյանն իր ,,խմբակի,, հետ, տևական ժամանակ թմբկահարելով 30 տարվա ենթադրյալ թալանի թեման, 44 օրում Արցախի ու Հայաստանի բազմամիլիարդ բիզնեսներ հենց այնպես նվիրեց աշխարհում իր կեղտոտ միլիարդներով հայտնի Ալիևին: Վերջինս արդեն ,,յուղոտ,, պատառները բաժան-բաժան արել, մնացյալն էլ դրել է վաճառքի: Եվ այս ամենից հետո ժողովուրդը դեռ պետք է հանդուրժի Փաշինյանի հոխորտանքը, նրա, ով անգամ չի հայտարարագրել որևէ անշարժ գույք Հայաստանում: Չարժե՞ր արդյոք, որ նա գոնե մի խրճիթ գներ սահմանամերձ որևէ գյուղում, թե՞ սա այն երկիրը չէ, ըստ նրա, որ անգամ չնչին ներդրման արժանի լինի: Փոխարենը Փաշինյանն անգամ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո, ապօրինի ժ/պ-ի կարգավիճակում չլքեց կառավարական կեցավայրը, որից դուրս իրեն, կարծես, չի պատկերացնում: 

Իբրև վարչապետի ժ/պ՝ նա պարտավոր էր հրապարակել երկրին պատճառած կորուստները, որոնք փոխհատուցելու անձնական պարտավորություն ունի՝ իր թիմով հանդերձ: Եվ բոլոր նրանք, ովքեր քվեարկել են նրա օգտին, պետք է հիշեն, որ պատասխանատու են այդ կորուստների փոխհատուցման համար որպես ժողովրդից ,,գողացված,, ու թշնամուն նվիրված: 

Ու քանի դեռ իշխանությունը խուսափում է հրապարակել այդ կորուստների ամփոփագիրը, ստիպված ենք ապավինել ոչ պաշտոնական տվյալների: Որպես այդպիսին, վերջերս հրապարակվել է մի ամփոփ տեսանյութ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից, ըստ որի՝ թշնամուն է հանձնվել  187 գյուղ, 6 քաղաք՝ տնից ու հայրենիքից զրկելով 9396 ընտանիքի, 38154 քաղաքացու: Հանձնվել է 107 դպրոց, 17 մանկապարտեզ, 161 վանք ու եկեղեցի: Հանձնվել է 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր, 4000 պատմամշակութային հուշարձան: Հանձնվել է 12 թանգարան, 20345 ցուցանմուշ: Մսաղացն է նետվել 5000 հայ, 11.000-ը դարձվել հաշմանդամ: Գերիների ու անհետ կորածների թիվը գաղտնի է պահվում:

Վերոնշյալից զատ, հայտնի են բազմաթիվ ՀԷԿ-եր, գործարաններ, խանութներ, բիզնեսներ, որոնք հանձնվել են թշնամուն և որոնց ակտիվների հանրագումարը, կրած կորուստների ամբողջական ցուցանիշը գաղտնի է պահվում: Ակնկալում ենք, որ ՀՀ գալիք իշխանությունն իր առաջին քայլով կհաշվարկի ու կհրապարակի բիզնեսի ու հանրային միջոցների փոշիացման այդ ողջ տվյալները:

Առավել մանրամասն՝,,Գործընթաց,, թերթի թիվ 299 համարում