ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՄԲ ԿԱԼԱՆՔ ԱՆՎԱՆԻ ԲԺԻՇԿ, ,,ՀԱՅԱՍՏԱՆ,, ԴԱՇԻՆՔԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԱՐՉՅԱՆԻ ԴԵՄ
24.06.2021 13:07

     ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ   

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՐՈՒՅԹԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՆԱՆՈՒՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԻՄՔՈՎ ՔՐ. ԳՈՐԾԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

«Իզմիրլյան» ԲԿ-ի մեծ թվով բժիշկներ հայտարարել են, որ վաղվանից որևէ հիվանդի չեն սպասարկելու: Ինչպես հայտնի է, իշխանությունը քաղաքական հետապնդմամբ 1 ամսով կալանավորել է ,,Հայաստան, դաշինքի թեկնածու, «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Ըստ նրա փաստաբանի՝ Էրիկ Ալեքսանյանի մեղադրանքն ակնհայտ անօրինական է, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմքերի հիման վրա: Նրա դիտարկմամբ՝ քրեական գործի հարուցման օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռք բերված տեղեկատվությունը, մինչդեռ՝ քրեական գործը հարուցվել է թելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված ձայնագրության հիմքով: Դա հավասարազոր է անոնիմ հաղորդմանը, ինչը երբեք որպես քրեական գործի հարուցման առիթ չի կարող հանդիսանալ: «Այն փաստական տվյալները, որը դատարանը գնահատել է և դրանով իսկ հաստատել է հիմնավոր կասկածի առկայությունը, արդեն իսկ իրավաբանությունից դուրս դատողություններ են: Մենք գործ ունենք անթույլատրելի փաստական տվյալների հետ, նման պայմաններում դատարանը չէր կարող հաստատել հիմնավոր կասկածի առկայությունը»,-ասաց Ալեքսանյանը:

Ըստ էության ապօրինի խոչընդոտվում է նաև բժիշկ Չարչյանի և նրա գլխավորած կառույցի գործունեությունը: Բժիշկը ստիպված է եղել հետաձգել մի շարք վիրահատություններ: Նախքան նրա մեկամսյա կալանքի մասին դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ դատական ակտի հրապարակումը բակում հավաքվել էին «Իզմիրլյան» ԲԿ-ի մեծ թվով բիշկներ, որոնք հայտարարել են, որ որևէ հիվանդի չեն սպասարկելու։ 

Ըստ էության դատարանը մասնակի բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու մեկ ամսով Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել, որը նրա փաստաբանը պատրաստվում է բողոքարկել:

,,Գործընթաց,, թերթ