ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Բողոքն Արցախի նախագահի հրաժարականի պահանջով կշարունակվի այսօր
22.06.2021 13:20

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ     

Ակնկալվում են պարզաբանումներ կապիտուլյանտ Փաշինյանին շնորհավորելու հետ կապված

Հունիսի 21-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրային հավաք է կայացել՝ բողոքի ակցիա՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: «Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դու չես արտահայտում արցախցու տեսակետը»»,- նշել են քաղաքացիները:

«Ցավոք, մեր սիրելի Արցախի տարածքները գտնվում են թուրքերի վերահսկողության տակ, քանի որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, Արցախի ոչ բարով կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը պլանավորված ձևով 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ստել և խաբել են Արցախի ժողովրդին վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է»,- վրդովված հավելել է քաղաքացին:

Բողոքի ակցիան շարունակվելու է այսօր՝ հունիսի 22-ին ժամը 19:00-ին: Ժողովուրդը վճռական է տրամադրված՝ հասնելու Արայիկ Հարությունյանի հրաժարականին: Ակնկալում են, որ նա այսօր պետք է լինի Ստեփանակերտում և պատասխան տա ժողովրդին: