ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ ԸՆՏՐԱՐԴՅՈՒՆՔԸ ,,ՆԿԱՐՎԵԼ Է,,՝ ԸՍՏ ՆԱԽԱՊԵՍ ԳԾՎԱԾ ՍՑԵՆԱՐԻ
21.06.2021 12:32

      ՀՐԱՏԱՊ        ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԻՇԵՐՎԱ ԺԱՄԸ 2-ԻՆ Է ,,ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ՛՛, ԿԸՀ-Ն ԱՌԱՎՈՏ 10-ԻՑ ՀԵՏՈ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ ԱՅՆ

Գիշերվա ժամը 02:00-ին ժամանելով ՔՊ շտաբ՝ Նիկոլ Փաշինյանը մատնել է նախապես գծված սցենարով ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրարդյունքի կեղծման փաստը՝ իբրև ամփոփված ներկայացնելով ընտրությունների արդյունքները և բառացի արձանագրելով, որ արդեն հաղթել են, մինչդեռ այդ ժամին ԿԸՀ-ն դեռ ամփոփել էր ընտրողների 1/3-ի քվեները: Այսինքն՝ ընտրողների 2/3-ի քվեարդյունքը, որ կարող էր արմատապես փոխել ձայների բաշխման ինֆոգրաֆիկան, անհայտ ու չամփոփված և ԿԸՀ կողմից որպես ամփոփիչ արդյունք չարձանագրված, ՔՊ-ն ինքն իրեն ինքնահռչակել է՝ իբրև հաղթող:

Այս առնչությամբ ,,Գործընթաց,,-ը կապ է հաստատել ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինեի հետ՝ պահանջելով ԿԸՀ պարզաբանումը, քանզի նշյալ փաստը խոր անվստահություն է հարուցում ողջ քվեարդյունքի նկատմամբ և այն անվավեր ճանաչելու լրջագույն հիմք է տալիս՝ համատարած աննախադեպ ծավալի հոսանքի անջատումների հետ մեկտեղ, որոնց կազմակերպվածությունն ու դիտավորությունը, հետևանքները մանրամասն պետք է քննվեն քրեական գործի շրջանակում: ԿԸՀ մամլո քարտուղարը մեր հետ զրույցում նախ նշեց, թե տեղյակ չէ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը, կծանոթանա և կարձագանքի, ապա նրա հեռախոսահամարն անհասանելի դարձավ: 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ըստ էության, վեր է ածվել թրքական շահեր սպասարկող ՔՊ-ի գրասենյակի, դրսևորելով անգործություն և չպարզաբանելով, թե որտեղի՞ց էր Փաշինյանին գիշերվա ժամը 2-ին հայտնի, թե իբր ,,հաղթելու,, է: 

Նման պայմաններում ողջամիտ կլինի, որ ,,Հայաստան,, դաշինքը, որ ընդդիմադիր ուժերի թվում ամենամեծ ձայներն ունի, ըստ ԿԸՀ-ի հրապարակման մոտ 22 տոկոս,  չընդունի քվեարդյունքը՝ թույլ չտալով թրքական շահեր սպասարկող Փաշինյանին ձևավորել կառավարություն: Նշենք, որ ձայների մեծությամբ 3-րդ քաղաքական ուժի՝ ,,Պատիվ ունեմ,,-ի քվեներն ըստ ԿԸՀ-ի, չեն բավարարում անցողիկության համար, թեպետ ԱԺ-ում պետք է լինի առնվազն 3 քաղաքական ուժ: Եթե անգամ ,,Պատիվ ունեմն,, անցնի, նախապես Փաշինյանը սցենարն այնպես է կազմել, որ ընդդիմությունը չունենա 30 տոկոս և չկարողանա իրեն անվստահություն հայտնել, հետևապես՝ ընդդիմությունը պետք է դրսևորի վճռականություն և չպետք է ընդունի այս ընտրարդյունքը, հակառակ դեպքում՝ կլեգիտիմացնի թրքահաճո գործելաոճ ունեցող ՔՊ-ի ,,թվանկարչությունը,,՝ ԿԸՀ-ի խմբակի միջոցով ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու պրիմիտիվ սցենարով հանդերձ:

Հավելենք, որ ըստ կենսագրի Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ-ում է 1996թ. խայտառակ, կեղտոտ ընտրություններից ի վեր:

,,Գործընթաց,, թերթ