ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՌԴ-ն արգելել է Ադրբեջանից 32,6 տոննա ցեցոտ լոլիկի ներմուծումը
15.06.2021 20:28

     ՏՆՏԵՍԱԿԱՆ       Մեղավորներին ենթարկել են վարչական պատասխանատվության

ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության վարչությունը արգելել է Ադրբեջանից 32,6 տոննա լոլիկի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Դաղստանի Հանրապետության «Ռոսսելխոզնադզոր»-ի վարչակազմը 2021 թվականի հունիսի սկզբից վերահսկել է 47,421 տոննա թարմ բանջարեղենի և մրգերի ներմուծումը: Կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում թույլ չեն տվել Ադրբեջանից ներմուծել թարմ լոլիկի 2 խմբաքանակ՝ 32,6 տոննա ընդհանուր քաշով»,- հայտնում են ռուսական լրատվամիջոցները:Ապրանքի նմուշները ներկայացվել են Բույսերի համառուսաստանյան կարանտին կենտրոնի Դաղստանի մասնաճյուղ: Լաբորատորիան հաստատել է ապրանքի մեջ լոլիկի ցեցի առկայությունը:Կարանտինային օրենսդրության պահանջներին համապատասխան, արգելվել է բարձր բուսասանիտարական ռիսկի արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք: Բեռը հետ է վերադարձվել արտահանող երկիր, մեղավորները ենթարկվել են վարչական պատասխանատվության: