ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՐՃ Է
14.06.2021 12:15

     ՔԱՂԱՔԱԿԱՆ                   ԱԼԻԵՎԸ ՆԵՐՈՂ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՀԱՍՑՆԻ

                                                      ՀՆՉԵՑՆԵԼ ՆՐԱ 30 ՏԱՐՎԱ ՍՏԵՐԸ՝ ՀԱՅԵՐԵՆ

ՀՀ վարչապետի պաշտոնն օգտագործելով հայոց աշխարհի 80%-ը թշնամու նշանառության հանձնելու համար, ՔՊ ղեկավար, բանակում չծառայած, պատերազմի օրերին էլ գերագույն գլխավոր հրամանատարի փոխարեն մամլո քարտուղարի ,,կանացի,, գործը ստանձնած Փաշինյանը սպառնացել է կոտրել 1994թ. Արցախն ազատագրած հերոսների ,,ողնաշարը,,: Նա ակնարկել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանի օրոք հերոսներից մի քանիսն արդեն կնքել են իրենց մահկանացուն: Նոյեմբերի 9-ի հայտարարության հրապարակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ ԵԿՄ նախկին նախագահ Մանվելի մահվան մասին, որը մինչ այդ բանտային տևական քաշքշուկների արդյունքում առանց այն էլ առողջական վատթարացում ուներ, բանտից մազապուրծ 2020թ. պատերազմին Արցախ էր մեկնել: Նրա մահն արագացրեց այն դավաճանական գործարքը թշնամու հետ, որի նպատակն էր արժեզրկել հերոսների ազատագրական պայքարը: Այսպես նաև Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը ծանր տարավ անառիկ բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնումը, որի հաղթատոնը՝ Մայիսի 9-ին կերտել էր իր հերոս ընկերների հետ մեկտեղ: Նա հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին, մինչդեռ Փաշինյանը հոխորտում է կոտրել կենդանի մնացած հերոսների ,,ողնաշարը,,:

Նշենք, որ Փաշինյանի օրոք իրենց մահկանացուն կնքեցին նաև Շառլ Ազնավուրը, որ պիտի գար 2018թ. Հայաստան Ֆրանկոֆոնյայի օրերին, սակայն դրանք անցան նրան նվիրված հրաժեշտի հնչյունների ներքո: Նոյեմբերի 9-ի դավաճանական գործարքն արագացրեց նաև Ռուսաստանում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի, թատրոնի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի մահը:

Փաշինյանը, սակայն, հետ չկանգնելով իր քաղաքական ծրագրերից, տարբեր մարզեր շրջայցերի առիթը, վարչական լծակներն օգտագործում է՝ մաս-մաս հնչեցնելով վերջին 30 տարվա Ալիևի ստերը՝ հայերեն թարգմանությամբ: Խոսքը վերաբերվում է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի սահմանամերձ գյուղերի վերաբերյալ կեղծ լուրերի տարածմանը, թե դրանք կամ դրանց մի մասն ադրբեջանական է, տպավորություն է, կարծես, փլուզված ԽՍՀՄ է վերականգնվում, Հայաստանն էլ զիջելիք ունի իրեն խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ չհամարող, 1920թ. քարտեզով անկախացած Բաքվին:

Քարոզարշավը կարճ է, ուստի Ալիևը ներող կլինի, եթե իր 30 տարվա ստերը Փաշինյանը չհասցնի հայերեն թարգմանությամբ տարածել այս ընթացքում: Չհասցնելու դեպքում նա դրանք կշտապի հրապարակել գուցե ,,Երկրի հակառակ կողմի,, հաջորդ հատորում:

Ի դեպ, մի շարք փաստերով Արցախի հանձնման դիմաց Ալիևի կողմից 5 մլրդ դոլար կաշառք տալու հավանական գործարքը շարունակում է մնալ չհերքված, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ խուլ և համր է ձևանում արդեն 6 ամիս, այն դեպքում, երբ այդ հավանական գումարը կարող է ընտրակաշառքի աղբյուր դառնալ դավաճանների իշխանության վերարտադրման համար՝ չհաշված, որ պետբյուջեի հաշվին են նաև ,,ընտրակաշառք,, բաշխում՝ իրենց պարտականությունների կատարումը մատուցելով՝ որպես նախընտրական լավություն, որի դիմաց՝ քվեներ են ենթադրվում: 

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի թիվ 298 համարում

Հեղինակ՝ Ին. Դանիելյան