ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
,,ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ,,-Ի ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՀՀԿ-Ի ՀԱԿԱՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ԳԵՐԱԴԱՍՎԱԾ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՑ
11.06.2021 19:43

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

Թեկնածուների ամենամեծ կազմն ունի ,,Պատիվ ունեմ,, դաշինքը՝ բաղկացած ՀՀԿ-ի և նորաստեղծ ,,Հայրենիք,, կուսակցության կադրերից և ոչ միայն; Ընտրացուցակի 1-ին տեղը վստահվել է ,,Հայրենիքի,, կուսղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որին հաջորդում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  N3-ում նշված է լայն հանրությանն անծանոթ անուն՝ Աննա Մկրտչյան, որն ըստ ԿԸՀ տվյալների, չի աշխատում, սակայն ըստ որոշ լուրերի, Սերժ Սարգսյանի օգնականն է: Ըստ էության, այս ցուցակում կրկնվել է նույն սխալն, ինչ ,,Հայաստան,, դաշինքի ցուցակում, մի տարբերությամբ, որ Սերժ Սարգսյանն, ի տարբերություն Քոչարյանի ցուցակում չէ: Որպես կանոն, ցուցակի 1-ին տեղերը բարձրագույն պաշտոնների համար են և պահանջում են հանրային օրակարգ սպասարկած արդյունավետ կադրեր, ոչ թե քաղաքական օրակարգ կամ 1 անձի սպասարկած կադրեր: Արդյո՞ք եթե Սերժն առաջադրված լիներ, թույլ կտար իր օգնականին լինել ցուցակի 3-րդ տեղում՝ իրենից 1 հորիզոնական տարբերությամբ, ՀՀԿ-ի 10 տարվա ցուցակները հերքում են այս վարկածը:

,,Պատիվ ունեմ,,-ի ցուցակի N4-ն է Իշխան Զաքարյանը, որը նախկին Վերահսկիչ պալատի նախագահի դերում բազմիցս հանիրավի մեղադրել, ,,քարկոծել,, է ՀՀԿ-ական հեղինակավոր գործիչների, որոնց վստահված մեծաքանակ քվեների շնորհիվ է այս կուսակցությունը 10 տարի իշխանության եղել, իսկ հիմա Զաքարյանը բազմել է նրանց փոխարեն ցուցակի N4 տեղում:

Ավելին՝ ցուցակի N6-ում է տեղավորվել նախկին ,,Իմ քայլ,,-ական Թագուհի Թովմասյանը: Այս առումով ,,Պատիվ ունեմ,,-ը և ,,Հայաստանը,, նույն սխալն են թույլ տվել՝ որպես ընդդիմադիր ուժ վերադասելով նախկին ,,Իմ քայլ,,-ականին՝ իրենց երկարամյա, հավատարիմ աջակից, հեղինակավոր կուսակիցներից: Առաջադեմ աշխարհում, օրինակ, սա կհամարվեր սկանդալ և կուսակցական համակարգն արժեզրկող քայլ: Գաղտնիք չէ, որ տարիներ ի վեր ՀՀԿ-ի դեմ Թագուհի Թովմասյանը հակաքարոզ է վարել, ապա 2018թ. Սերժի հրաժարականից հետո ,,Իմ քայլ,,-ին միանալով՝ ԱԺ-ում կոճակ է սեղմել բիզնեսին ու մամուլին վնասող օրինագծերի օգտին: Պատերազմի օրերին անհայտ է, ի՞նչ քայլ է արել՝ հօգուտ պատերազմի դադարեցման, ի՞նչ արդյունքի է հասել: Իբրև պատգամավոր՝ նա մեկ Գևորգ Կոստանյանի /նախկին գլխավոր դատախազ/ մամուլի քարտուղարի դերում ասուլիս է տալիս, մեկ նշում, թե իր քավոր, նախկինում 7 տարվա ազատազրկման դատապարտված, հետո համաներված Սասուն Միքայելյանն իր համար սուրբ է: Վերջինիս համար էլ հավանաբար սուրբ էր Փաշինյանը, որի համար չխնայեց անգամ Մայիսի 9-ի հաղթատոնը՝ 2020թ. այդ օրն ԱԺ-ում ,,պատմական մենամարտ,, տալով՝ ընդդեմ Էդմոն Մարուքյանի:

Քաղաքական սրբերի շարքը Թագուհի Թովմասյանի համար այժմ ներառում է նաև Արթուր Վանեցյանին: Չէ՞ որ նրա ԱԱԾ տնօրինության օրոք մեղադրանք առաջադրվեց ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի Մարտակերտի շրջանի և այլ տարածքների ազատագրության մեջ իր ներդրումն ունեցած Մանվելի դեմ: Արդյունքում ԵԿՄ նախագահ կարգվեց Թագուհու համար սուրբ Սասունը, որն այնքան ապաշնորհ գտնվեց պատերազմի օրերին ԵԿՄ-ն ղեկավարելու գործում, որ ավելի ընդգծվեց Մանվելի անփոխարինելի լինելը՝ ուժերի արագ մոբիլիզացիայի 2016թ. օրինակը վկա: Ի դեպ, Մանվել Գրիգորյանը պատրաստ էր հայրենիքին նվիրաբերել իր ունեցվածքը, ինչը հազիվ թե անի Սասունը: Գուցե Թագուհին մտավախություն ունի, որ իր սրբի գործերը պատերազմի օրերին ու դրանից հետո՝ իբրև ԵԿՄ նախագահ, կարող են ստուգվել, հայրենիքին ունեցվածք տալ-չտալու հարց կառաջանա, ինքն էլ որպես ,,Պատիվ ունեմ,,-ի կադր, կարող է փրկել Սասունի պատիվը: Հավելենք, որ Թ. Թովմասյանի ներառումն ԱԱԾ նախկին տնօրենի գլխավորած ցուցակ, համոզմունք է ստեղծում, որ նրա հրապարակած թերթում պարբերաբար ,,վարագույրի հետևի,, զրույցները, գաղտնի տեղեկությունները հավանաբար տրվել են հենց հատուկ ծառայությունների կողմից՝ ծառայելով քաղաքական օրակարգի սպասարկմանը: Սա հակասում է պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքներին:

Որքանո՞վ է արժանապատիվ, որ Իշխան Զաքարյանն ու Թագուհի Թովմասյանն ընտրվեն՝ ի հաշիվ իրենց հակաքարոզած ՀՀԿ-ականների, ավելի տեղին կլիներ նրանց ինքնաբացարկը:

Առավել մանրամասն՝ ,,Գործընթաց,, թերթի 07.06.2021թ. համարում