ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆՈՒԺԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԵՐ
11.06.2021 18:39

      ԱՐՑԱԽ       

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ՈՒՂԵԿՑԵԼ ԵՆ ՆՐԱՆՑ՝ ՄԻՋԱԴԵՊԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ. ՌԴ ՊՆ

Արցախի հայկական վերահսկողության տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները ուղեկցել են ադրբեջանական զինուժի երկու ավտոշարասյան ընթացը, որոնցից մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար եւ մյուսը՝ հակառակ ուղղությամբ։ Ուղեկցման ընթացքում հնարավոր միջադեպերից խուսափելու համար, խաղաղապահները կապ են ապահովել հայկական եւ ադրբեջանական զինուժների ԳՇ-ների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։