ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔՊ-Ի ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿԸ ԽԱՌՆ Է…
10.06.2021 12:31

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   

6 ԼԵՆԱՆ ՕԼԻԳԱՐԽԻ ,,ՈՏՔԵՐԻ ՏԱԿ,,, ԱԼԵՆԸ ՆՐԱՆԻՑ ՑԱԾՐ, ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԱԿՈՒՆՑԻՑ ՑԱԾՐ, ՆԱԽԿԻՆ ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

Նախքան ՔՊ-ի ցուցակին անդրադառնալը, մի նկատառում՝ ուղղված ԿԸՀ-ի իրավաբան նախագահ Մուկուչյանին, եթե գրանցել եք ՔՊ-ին իբրև քաղաքական ուժ, պարտավոր եք կցել ՔՊ-ի քվեաթերթիկին դիահերձարանում անմարդկային պահված զոհերի դիերի լուսանկարը: ՔՊ-ի ցուցակը գլխավորում է հայոց աշխարհի 80%-ը թշնամուն հանձնած, բայց կրկին վարչապետի աթոռին հավակնող Փաշինյանը, որին ցուցակում հաջորդում է ,,Բարդակ,, գիշերային ակումբում իր ապօրինի պահանջի համար նկատողություն ստացած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրան հաջորդում է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որին ստորադաս հորիզոնականում է նույն կուսակցության ղեկավար Սուրեն Պապիկյանը: Ցուցակում են նաև ադրբեջանական ՀԿ-ների հետ գործակցող, սորոսական ֆինանսավորման ,,Ռեգիոն,, ՀԿ-ում աշխատած Լենա Նազարյանը և նույն ՀԿ-ի փորձագետ Ռուբինյանի որդի Ռուբենը: Ընդ որում, Լենան ընտրացուցակի N6 հորիզոնականում է, հանրության շրջանում Գռզո մականվամբ հայտնի օլիգարխ, ցուցակում N5 Խաչատուր Սուքիասյանի <<ոտքերի տակ>>: ԱԺ փոխնախագահ Լենայից 1 հորիզոնական ցածր է տեղակայվել ԱԺ փոխնախագահ Ալենը Սիմոնյան: Նախապես ցուցակում իր լինել-չլինելը ճշտած Նազելի Բաղդասարյանը մի քանի հորիզոնականով ցածր է համարվել Փաշինյանի համար՝ որպես սուրճ սարքող հայտնի Արփինե Դավոյանից: Ցուցակից չէր կարող դուրս թողնվել Գուրգեն Արսենյանը՝ որպես Նախիջևանի ուղեգծի բացմանը սպասող եզակի բիզնեսմեններից մեկը, ում համար կարևոր չէ, որ այդ ուղեգիծը պանթուրքական դարավոր երազանքի ճանապարհն է՝ Թուրքիան Ադրբեջանին կապող:

Ըստ ՔՊ ցուցակի՝ գործազուրկ է նախկին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Եթե հիշենք, պարգևավճար ստանալիս ասում էին, թե մինչ պաշտոնը մի քանի անգամ բարձր աշխատավարձեր են ստացել, մինչդեռ թվային աշխարհի մոլի քարոզիչ Արշակյանը տևական ժամանակ է, ինչ գործազուրկ է: Այս ցուցակում է նաև Շիրակ Թորոսյանը՝ որպես ,,Հզոր հայրենիք,, կուսակցությունը ներկայացնող, բայց հայոց աշխարհի 80%-ը թշնամուն հանձնած թիմի հանցակից: Կորստաբեր պատերազմից հետո ,,Մոռանանք անցյալը, նայենք դեպի ապագա,, ադրբեջանցիներին համոզող պատգամավոր Անուշ Բեղլոյանը ևս դուրս չի մնացել ՔՊ-ի ցուցակից:

Առավել մանրամասն ,,Գործընթաց,, թերթի թիվ 298 համարում

Հեղինակ Ի. Դանիելյան