ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
,,ՀԱՅԱՍՏԱՆ,, ԴԱՇԻՆՔԻ ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԹՐՔԱՀԱՃՈ ՔԱՐՈԶԸ՝ ՄԱՐԶԸ 1994Թ. ԱԶԱՏԱԳՐԱԾ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԵՄ
08.06.2021 19:26

     ՔԱՂԱՔԱԿԱՆ    

2020թ. պատերազմից հետո Սյունիքը տարածքային կորուստներ կրեց, միջպետական ճանապարհը, օդանավակայանը թշնամու նշանառության ներքո հայտնվեցին: Այս խոր հետընթացը, սակայն, չի սթափեցրել մարզի որոշ նախկին ու ներկա իշխանիկների՝ ,,Հայաստան,, դաշինքի թեկնածու հանդիսացող: Նրանցից Գորիսի ղեկավար, միլիարդատիրոջ որդի, բանակում չծառայած Առուշ Առուշանյանը, որն ապաշնորհ գտնվեց 2020թ. պատերազմում թեկուզ 1 թիզ հող ազատագրելու, ավելին՝ իր ղեկավարման օրոք Գորիս համայնքն աննախադեպ տարածքային և նյութական կորուստներ կրեց, քարոզարշավի ընթացքում լրագրողի հարցին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սատարում է, թե՞՝ ոչ իրենց դաշինքին, նշել է, թե 2017թ. իր ձևակերպմամբ՝ ,,ջախջախիչ պարտությունից,, հետո Խաչատրյանին Գորիսում չեն տեսել: Մի կողմից հարց է ծագում, իբր որ Առուշին Գորիսում տեսել են, դրանից ի՞նչ օգուտ սյունեցիներին, թշնամին ինչ ուզում անում է Սյունիքի սահմաններին: Մյուս կողմից, Առուշի խոսքերից հետևում է, որ ,,ջախջախիչ պարտություն,, կրում են ոչ թե թշնամու դեմ պատերազմի ընթացքում, այլ երկրի ներսում վարած քաղաքական ընտրապայքարի ընթացքում: Այս դատողությամբ է Առուշը մտել քաղաքական դաշտ, ահա թե ինչու՞ է թշնամին անարգել առաջանում և արդեն Սյունիքում միջանցքի բացում ակնկալում: 

Ինչ վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանին, նրա կենսագրին ու անցած ուղուն քաջատեղյակները գիտեն, որ նա իր հեղինակությունը ձեռք է բերել տարիների ընթացքում: 1990-ականներին երկրի համար դաժանագույն օրերին, երբ անգամ բանակ չկար, նա շտապեց ստեղծել N3 կամավորական գումարտակը, որն առանց հմուտ ղեկավարի չէր կարող արձանագրել այն արդյունքը, որն ունեցավ Սյունիքը 1994թ. զինադադարից հետո: 2016թ.-ին էլ նա համախմբեց մարզի ներուժն ու աջակից եղավ քառօրյա բլից պատերազմին, որի արդյունքը դարձյալ հաղթանակն էր և թշնամու ջախջախումը: 

,,Հայաստան,, դաշինքի սյունիքյան թեկնածու Առուշին հայտնի է, որ 2020թ. նորմալ թիկունք չլինելով՝ կորցրեցին Ջրականը /Ջաբրայիլ/, Զանգելանը և այլն, բայց անտեղյակ է, թե ի՞նչ դաժան մարտերի ու ջանքերի գնով է հաջողվել այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի գումարտակին ազատամարտ մղել այդ շրջաններում: Եթե հեշտ էր, թող իրենք էլ, որ հիմա հավակնում են գալ իշխանության, ազատագրեին այդ տարածքները, մինչդեռ իրենց ապաշնորհության արդյունքում հազարավոր զոհեր ունեցանք:

Անուրանալի է այն փաստը, որ Սյունիքի մարզի ամենաերկար պաշտոնավարած մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օրոք ՝ 13 տարի մարզի սահմանները եղել են անառիկ, նա թշնամու ահ ու սարսափն էր: Եվ նրա դեմ 2015թ. մահափորձ արվեց հենց այն նույն Գորիս-Կապան ոլորապտույտ Իրան-Հայաստան միջպետական ճանապարհին, որն այժմ հայտնվել է թշնամու նշանառության ներքո, և որով ,,Հայաստան,, դաշինքի կազմի մեջ մտնող ՎՀԿ ղեկավար Վահե Հակոբյանն ու Առուշն այժմ երթևեկում են ահ ու սարսափով: Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձն, ինչպես ի սկզբանե բնորոշել էինք, թշնամու հանցավոր ծրագիրն էր:

Մարզում շատերն են քաջատեղյակ, որ Սուրիկ Խաչատրյանն իր պաշտոնին ինքնակամ հրաժարական էր տվել 2016թ. առողջական պատճառով: Մարզպետի պաշտոնում նրան հաջորդած Վահե Հակոբյանի օրոք թշնամին առաջացավ Նախիջևանի կողմից, իսկ 2020թ. պատերազմում ո՛չ նա, ո՛չ էլ վերոնշյալ Գորիսի ղեկավար Առուշն անկարող եղան պահել Սուրիկ Խաչատրյանի ազատագրած տարածքները: Հետևապես՝ որևէ բարոյական իրավունք չունեն առավել ևս ներկայում երկրից բացակայող, քաղաքական ընտրապայքարին չմասնակցող անձի շուրջ ,,կանացի,, բամբասանքներ, հերյուրանքներ տարածել:

Հավելենք, որ ժամանակին Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել էր հենց ներկայիս ,,Հայաստան,, դաշինքի ղեկավար, Արցախյան ազատամարտի հրամանատարներից Ռոբերտ Քոչարյանը: Որքանո՞վ է վայել նրան՝ թույլ տալ այս դաշինքի՝ թշնամուց ջախջախիչ պարտություն կրած, բայց հիմա պաշտոնի կռիվ տվող թեկնածուներին՝ Վահեին, Առուշին, որոնք անկարող եղան որևէ հարց լուծել թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ հետպատերազմյան շրջանում, դես ու դեն կանացի զրույցներ վարել, թրքահաճո քարոզ՝ ընդդեմ Սյունիքն ազատագրած Սուրիկ Խաչատրյանի:

Հիշեցնենք, Վահե Հակոբյանի մարզպետության օրոք նրա ապօրինի, չգրանցված խորհրդականն է եղել ներկայիս իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի, ,,Իմ քայլ,,-ական պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որին ,,Գործընթաց,, թերթը ժամանակին օպերատիվ հետախուզականի միջոցով էր դուրս մղել Սյունիքի մարզպետարանից: Թե ի՞նչ նպատակով է Վահե Հակոբյանը որպես չգրանցված աշխատող մարզպետարանի աշխատանքներում ներգրավվել Շուշին ադրբեջանական ներկայացնող Անուշ Բեղլոյանին, ում հետ երկար կաշխատեր, եթե հանել չտայինք, դժվար չէ կռահել:

,,Գործընթաց,, թերթ