ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ 1992Թ., 2016Թ. ՀՀ ՂԵԿԱՎԱՐ ԼԻՆԵՐ, ՀԱՂԹԱՆԱԿԸ ՁԱԽՈՂԵԼՈՒ ԷՐ, ՈՂՋ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՁՆԵՐ
08.06.2021 14:17

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

1994թ. Ազատամարտի արդյունքը 2020թ. մասամբ փրկվել է ռուս խաղաղապահների ներգրավմամբ

Այս օրերին իշխանական քարոզչամիջոց դարձած Հ1-ի տաղավարից իշխանությունը պահանջում է հարցազրույցի կանչված ընդդիմադիրներից՝ ներկայացնել ստեղծված իրավիճակի լուծման բաղադրատոմսը: Հարց է, իսկ արդյո՞ք դա կօգնի Փաշինյանին: Նրա քաղաքական վարքագծի վերլուծությունը թույլ է տալիս քաղաքական հոգեբանության տեսակետից պնդել, որ՝ ոչ: Եթե պարզ ձևակերպենք, դիցուք, այս կամ այն ուտեստի բաղադրատոմսը մանրամասն հրապարակվում է, բայց դա չի երաշխավորում այն արդյունքն, ինչը կստանա պրոֆեսիոնալ խոհարարը՝ ներդնելով շնորհք, հմտություն, փորձ և այլն:

Կան որոշ պնդումներ, թե Փաշինյանի ,,գրպանն են գցել,, պարտությունը, մինչդեռ նա իր ելույթներով արդարացնում է թշնամուն, տարածում նրա թեզերը, ստերը: Այս փաստերը բացահայտ հուշում են, որ եթե 1990-ականների, 2016թ.-ի Արցախյան պատերազմների ժամանակ Փաշինյանը լիներ երկրի ղեկավար, մեր հաղթանակը ձախողվելու էր ավելի վաղ, հանձնվելու էին ավելի շատ հողեր, ողջ Արցախը:

1994թ. Ազատամարտի արդյունքը 2020թ. մասամբ փրկվել է ռուս խաղաղապահների հրատապ ներգրավման արդյունքում: Պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն եղած Միքայել Համբարձումյանն, ինչպես վերջերս է հրապարակայնացրել որոշ փաստեր, նշում է, որ նոյեմբերի 7-ին իր ռուս գործընկերներից է տեղեկացել Փաշինյանին ուղղված առաջարկների մասին, բայց վերջինս իրեն չի ընդունել քննարկելու հրատապ համարվող հարցերը: Այդ 1 ամսում Փաշինյանին հայտնի է եղել, որ դրությունը վատանում է, ու կարող էր ամենաուշը հոկտեմբերի 19-ին համեմատաբար ավելի պակաս կորուստներով առաջարկն ընդուներ՝ խուսափելով մոտ 2000 զոհերից: Վատագույն արդյունքով նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ԱԱԾ տնօրենը հրաժարական է տվել:

Դրանից օրեր առաջ, ցավոք, Հայաստանից որպես միակ լրատվամիջոց, ,,Գործընթաց,, թերթը 2020թ. նոյեմբերի 5-ին գրավոր դիմել էր ՌԴ նախագահ Վ. Պուտինին կարևոր հարցադրումներով, այդ թվում՝ խաղաղապահների ներգրավման: Նույն օրը նրա գրասենյակի աշխատակցի հետ զրույցը մեզ հուշել էր, որ տեղի է ունենում շրջանների հանձնման շուրջ առաջարկների հրատապ քննարկում, գաղտնի համաձայնեցում: Ռուս խաղաղապահների հրատապ տեղակայմամբ կանխվել է թշնամու առաջացումը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ: Սա անուրանալի կարևոր փաստ է: Հաջորդիվ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի կողմից 1994թ. սահմաններով Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության ֆիքսումն ամրապնդեց ռուս խաղաղապահների դերակատարումը:

Առավել մանրամասն տե՛ս ,,Գործընթաց,, թերթի 07.06.2021թ. հրապարակված համարում

Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան