ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Քանի դեռ գերիներն ազատված չեն, անընդունելի է բանակցել այլ հարցերի շուրջ
07.06.2021 19:51

    ՔԱՂԱՔԱԿԱՆ     

 Սյունիքի մարզ կատարած այցին ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը
Սյունիքի մարզ կատարած այցին ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ այլ հարցերի շուրջ բանակցություններ վարելն անընդունելի է, քանի դեռ գերիներն ազատված չեն: <<Առանց այս հարցը կարգավորելու, իշխանություններն ինչ-որ բանակցություններ են վարում «միջանցքի» շուրջ: Համոզված եղեք, որ հաղորդակցություններն այդքան արագ չեն բացվի: Ադրբեջանը որոշակի սպասելիքներ ունի: Բայց պետք է իմանաք, որ մինչ հունիսի 20-ը շատ ժամանակ չի մնացել, նրանք չեն ստանա իրենց ուզածը, իսկ 20-ից հետո՝ առավել եւս », - հավելել է Ռոբերտ Քոչարյանը: