ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Որոշ գործիչներ ՀՀ սահմանների մասին անում են վտանգավոր հայտարարություններ
03.06.2021 17:24

      ԻՐԱՎԱԿԱՆ    

Դա հակասում է ՀՀ ողջ բնակչության, հատկապես՝ սահմանային բնակիչների իրավունքներին 

Որոշ պաշտոնյաներ ու հանրային գործիչներ վերջին շրջանում ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ, խոսում են մեխանիկական մոտեցումներով՝ հղումներ անելով պարզապես ինչ-որ քարտեզների կամ ուղղակի օգտագործելով «սահմանազատում» ու «սահմանագծում» բառերը:

Այդ պաշտոնյաների ու հանրային գործիչների մեխանիկական հայտարարություններն ուղղակիորեն հակասում են ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքներին ու օրինական շահերին:Այդ անպատասխանատու հայտարարությունները թմրեցնում են մեր ժողովրդի զգոնությունը, երկարաժամկետ հեռանկարում վտանգում են մեր երեխաների իրավունքներն ու խաղաղ ապագան:

Ճիշտ սահմանազատումը մարդու իրավունքների կարևոր երաշխիք է, բայց չի կարելի սահմանազատման հարցերին վերաբերվել մեխանիկական մոտեցումներով: Սահմանազատումն ուղիղ ազդեցություն ունի մեր սահմանային գյուղերում ու քաղաքներում ապրող մարդկանց իրավունքների (սեփականության, հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելու, արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ ապրելու և այլ իրավունքներ) վրա:

ՀՀ ՄԻՊ