ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾ ՔԱՐՏԵԶԸ 1993Թ. ՄԱԿ-Ի ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱԿՏՈՒԱԼ ՉԷ
27.05.2021 21:19

    ՀՐԱՏԱՊ   

Բաքուն խոչընդոտում է ՄԱԿ-ին, քանի որ չունի միջազգային ճանաչված սահման, ուստի ժ/պ Փաշինյանի` դիտորդներ սահմանին առաջարկը Ալիևի օգտին է

Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ գումարված ԱԽ նիստում առաջարկ է արել՝ ուղղված ՀԱՊԿ-ին և Ադրբեջանին, որը կայանում է հետևյալում. Թշնամին զորքը հետ է քաշում ՀՀ սահմանից դեպի ելման դիրքեր, ապա միջազգային դիտորդներ են տեղակայվում սահմանի երկայնքով՝ մինչ դրանց ճշգրտումը:

Սա բխում է Ալիևի շահերից, մինչդեռ ինչպես քանիցս մանրամասնել էինք ,,Գործընթաց,, թերթի վերլուծական հոդվածներում, այդ թվում՝ 20.05.2021թ. հրապարակված համարում, Ադրբեջանը ԽՍՀՄ փլուզումից հետո 1991թ.-ին միջազգային գործընկերներին խաբելով՝ հաստատել էր տվել կեղծ քարտեզ, որում ապօրինի ներառել էր նաև ԼՂՀ տարածքը: Արցախյան 1-ին պատերազմին, երբ բացահայտվեց կեղծիքը, ՄԱԿ-ը ստիպված էր իր կանոնակարգի համաձայն հաշվի առնել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը և ընդունեց բանաձևեր, ապա Մինսկի խումբը մշակեց լուծումներ, որոնց համաձայն վերանայվեցին փաստերն ու Արցախը դիտարկվեց միջանկյալ կարգավիճակով, ինչը փաստացի նշանակում է, որ վերանայվել են Ադրբեջանի թմբկահարած՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կասկածի առնելով դրանցում Արցախի լինել-չլինելը: Օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, թե Ադրբեջանը պարտվել է, քանի որ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններում ունի 2 պետության բանակ: Դրանով հանդերձ նա և այլ բարձաստիճան ՀՀ ներկայացուցիչներ պետք է շեշտեն, որ փաստացի Ադրբեջանի քարտեզը, որը 1991թ. Ադրբեջանը հաստատել է՝ իբրև միջազգայնորեն ճանաչված, 1993թ.-ից ՄԱԿ-ի բանաձևերից հետո այլևս ակտուալ չէ: 

Հիմա, երբ Ալիևը հայտարարում է, թե Արցախի կարգավիճակն ակտուալ չէ, իրականում փորձում է նրան արհեստական վերագրել իր կարգավիճակը, որ 30 տարուց ի վեր օդում է: Կարծում էր, ուժի կիրառմամբ օկուպացնելով Արցախի տարածքները և խախտելով ՄԱԿ-ի կանոնակարգը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքերը, Մինսկի խմբի տարիների աշխատանքը ոտնահարելով, պետք է արդյունքի հասնի: Մինչդեռ օրըստօրե առավել ակնհայտ է դառնում, որ Արցախի կարգավիճակը հիմա առավել ակտուալ է, քան երբևէ, քանզի Բաքվի կողմից օկուպացիաներով տարածքները հայաթափվել են, այսինքն՝ զրկվել բնիկ ժողովրդից, կա մեծ վտանգ Բաքվի կողմից կամայական բնակեցումների: Արդեն իսկ քանդվում են հայկական գերեզմանները, ոչնչացվում խաչքարերը, հոգևոր ու մշակութային ժառանգությունը: Այս ընթացքում Բաքուն խոչընդոտում է ՄԱԿ-ի մուտքը Արցախի օկուպացված տարածքներ: 

Եթե Ադրբեջանն ունի միջազգային ճանաչված սահման, ուրեմն ինչու՞ է խոչընդոտում ՄԱԿ-ին: Նրա անդամ հանդիսանալով Բաքուն իրավունք չունի խոչընդոտել փաստահավաք աշխատանքին, հակառակ դեպքում՝ պետք է միջազգային իրավական ընթացակարգեր կիրառվեն՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի առաքելության անհնարիությունը տվյալ տարածքում: Այլ կերպ ասած, կամ պետք է Ադրբեջանը դուրս մղվի ՄԱԿ-ից, կամ ՄԱԿ-ը պետք է որոշում ընդունի Արցախի կարգավիճակի հետ կապված այնպես, որ հնարավոր լինի այնտեղ բնիկ ժողովրդի վերադարձն ու անվտանգ կեցությունը, ինչն անհնար է Ադրբեջանի կազմում, ոռւսական խաղաղապահ առաքելության պայմաններում սահմանային պարբերական խախտումները վկա: 

Ադրբեջանը խոչընդոտում է նաև  Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքը, ինչի մասին հաստատել է նաև ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ վերահաստատելով անխոչընդոտ մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, նշելով, որ դա հնարավոր չէ Ադրբեջանի պատճառով:

Առավել մանրամասն ,,Գործընթաց,, թերթում

ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ