ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿԸՀ գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն, կուսակցությունների 4 դաշինք
27.05.2021 13:05

      ՊԱՇՏՈՆԱԿԱՆ     

2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև ս.թ մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ն։ Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 23 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք։

Կուսակցությունների դաշինքներ․

  • «Հայաստան» դաշինք
  • «Ազատ Հայրենիք» դաշինք
  • «Պատիվ ունեմ» դաշինք
  • «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք

Կուսակցություններ․

  • «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Արդար Հայաստան» կուսակցություն
  • «Հանրապետություն»  կուսակցություն
  • «Համահայկական ազգային պետականություն»  (ՀԱՊ) կուսակցություն
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • «Հայոց Հայրենիք» կուսակցություն
  • «Ազգային օրակարգ» կուսակցություն
  • «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցություն
  • «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
  • «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
  • «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  • «Միասնական Հայրենիք» կուսակցություն
  • «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  • «Վերելք» կուսակցություն
  • «Ազատություն» կուսակցություն
  • «Ազատական» կուսակցություն
  • «Հայ Ազգային Կոնգրես» Կուսակցություն
  • «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
  • «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  • «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն

ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. մայիսի 31-ը՝ 18․00-ն: