ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԸՆԹԱՆՈՒՄ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
24.05.2021 17:07

      ԱԿՑԻԱ     

ՀՀ  գլխավոր դատախազության շենքի դիմաց հերթական ակցիան 

Քաղաքացիները գլխավոր դատախազության շենքի մոտ ստորագրահավաքի են մասնակցում՝ տալով հանցագործության մասին հաղորդում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, առ այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չի կարող շարունակել իր լիազորությունները, հետեւաբար՝ չի կարող ստորագրել նաև Հայաստանի սահմանների հետ կապված որեւէ փաստաթուղթ։

Հանցագործության մասին հաղորդման փաստական հանգամանքները.

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ. ապրիլի 25-ին հրաժարական է ներկայացրել:
  2. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանի 2021թ. ապրիլի 25-ի ՆՀ-80-Ա հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը:
  3. Նիկոլ Փաշինյանը 25.04.2021 թվականից հետո շարունակել է իրականացնել ՀՀ վարչապետի լիազորությունները, իրեն համարելով վարչապետ (Տես օրինակ՝ 21.05.2021թ. 550-Ա որոշումը և 25.04.2021 թվականից հետո ընդունված այլ որոշումները):
  4. Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին առնչվող փաստաթուղթ: Նշենք, որ ակցիան նախաձեռնել է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը։

,,ԳՈՐԾԸՆԹԱՑ,,  թերթ