ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԽԽՎ օրակարգում է գերիների հարցը
18.05.2021 22:37

      ԻՐԱՎԱԿԱՆ      

Ադրբեջանը խոչընդոտում է նաև  Լեռնային Ղարաբաղ  մարդասիրական մուտքը

ԵԽԽՎ մայիսի 17-ից 20-ը կայանալիք առաջիկա նստաշրջանի օրակարգում է  «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտության արդյունքում ռազմագերիների» վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Ռազմագերիների հարցի քննարկումը տեղի կունենա մայիսի 20-ին, որից հետո կլինի քվեարկություն։ Այս ընթացքում հարցի քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում: Հիշեցնենք, Ադրբեջանը խոչընդոտում է նաև  Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքը, ինչի մասին հաստատել է նաև ՄԱԿ-ի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ վերահաստատելով անխոչընդոտ մարդասիրական մուտքի անհրաժեշտությունը, նշելով, որ դա հնարավոր չէ Ադրբեջանի պատճառով: