ՔԱՂԱՔԱԿԱՆ
...Մի լուսանկար, որում նրանք մի սոսի,,օկուպացրած,,՝ պատրաստվում են կրծել նրա արմատները ամառնամուտին ակտիվացած կրծողների պես
Օրերը տաքանում են, Բաքվի նավթահոտը խեղդում Ալիևներին` քշելով հեռու անտառներ, Արցախի օկուպացված տարածքներ` կեր որոնելու: Եվ ահա նրանք մի լուսանկար են տարածել, որում մի սոսի ծառ ,,օկուպացրած՛՛, պատրաստվում են կրծել նրա արմատները` ամառնամուտին ակտիվացած կրծողների պես: Այս լուսանկարը տեղիք էր տվել կասկածների` արդյո՞ք այն արվել է ՀՀ Սյունիքի ,,Սոսու պուրակ,, արգելավայրում, թե՞` ոչ։ Կասկածները հերքեցին մի քանի աղբյուրներ, այդ թվում Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից` հայտնելով, որ գյուղը մոտ է սահմանին, սակայն այն ,,Սոսու պուրակի,, հետ ամբողջովին գտնվում է Հայաստանի տարածքում: Ըստ նույն աղբյուրի` սոսիներ կան նաև սահմանից այն կողմ, մինչև Արաքս ձգվող տարածքում:
Առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթի թիվ 296 համարում