ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԱՀ վերադարձի մեխանիզմը՝ նոր փոփոխությամբ
06.05.2021 19:27

     ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ     

Գումարների վերադարձման համար եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանվում է ամսական 40 մլն դրամ

ՀՀ ԱԺ-ում վերջերս երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց ,,ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,,  օրենքի նախագիծը: Այն թույլ է տալիս ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձը կատարել յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով, կիրառել մեկ միասնական մոտեցում (ամսական վերադարձի և  ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի համար), ինչպես նաև առանց ուսումնասիրության գումարների վերադարձման համար սահմանված եռամսյակային 40 մլն դրամի փոխարեն սահմանել ամսական 40 մլն դրամ: