ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՎԱՐՉԱԿԱՆ ԼԾԱԿՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ 2018Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՑԻՆ, ԹՈՂՆԵՆ ԱԹՈՌՆԵՐԸ, ԿՊԱՐՏՎԵՆ
26.04.2021 00:12

      ՔԱՂԱՔԱԿԱՆ       

Պետական դավաճանության մեջ մեղադրվողը չի կարող վերընտրվել

Չկա որևէ հիմք, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը կարողանա պնդել, որ 2018թ. ապրիլ-մայիսին համաժողովրդական շարժման միակ նախընտրելի թեկնածուն էր, քանի որ այդ ժամանակ չի կայացել ընտրություն: Նրա անունն առաջ է քաշվել ինչ-որ պահի՝ անտեսելով այն փաստը, որ նա մարզերում շրջում էր ընդամենը մի քանի հետևորդներով:

Ներքին տեռորիզմ-այսպես բնորոշվեց ԱՄՆ-ում այն երևույթը, որի համանմանը տեղի էր ունեցել Հայաստանում 2018թ. աշնանը՝ ստիպելով խորհրդարանին ցրվել: Դրանից ամիսներ առաջ արհեստական քվեարկությամբ /ընդհուպ որոշ ՀՀԿ-ականների ղեկավարությունն էր հորդորել քվեարկել նրա օգտին/ Փաշինյանը ստացավ վարչական լծակներ, որոնք օդ ու ջրի պես նրան պետք էին հենց 2018թ. աշնանը կայացած ընտրության համար: Եթե առանց այդ լծակների նա ի վիճակի լիներ ընտրվել 2018թ. մայիսին, ԱԺ արտահերթ ընտրությունը կկայանար՝ առանց արհեստական քվեարկությամբ նրա վարչապետ ընտրվելու: 

Հիմա էլ, եթե Փաշինյանը վստահ է, որ առանց վարչական լծակների ունի բավարար լեգիտիմություն, ինչու՞ մնաց վարչապետի ժ/պ՝ խուսափելով հրաժարական տալ իր թիմով հանդերձ, այն դեպքում, երբ ժողովուրդը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ : Ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների՝ Փաշինյանը երբեք չէր համաձայնի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինել՝ արտահերթ ընտրությանը չառաջադրվելու նախապայմանով, որովհետև նրա համար աթոռը վեր է հայրենիքից:

,,Գործընթաց,, թերթ