ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Կանխատեսելի հրաժարական 2020 թ. աղետալի իրադարձությունների արդյունքում
25.04.2021 23:50

      ՔԱՂԱՔԱԿԱՆ       

Պետական դավաճանության հիմքերն առերևույթ են սկսած 2020թ. նոյեմբերի 9-ից 

Վարչապետի պաշտոնին հրաժարական տվող, ժ/պ-ի դերում վարչական լծակներից չհրաժարվող Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել է,-<<Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: Սահմանադրության ձևակերպումները ենթադրում են նաև, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս խմբակցությունները, պատգամավորները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, և Ազգային ժողովը կհամարվի արձակված, և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով>>: 

Քանի որ առանց վարչական լծակների Փաշինյանը չի կարող վերընտրվել, նա մնաց վարչապետի ժ/պ, ընտրություններում պարտության դեպքում նա կդատապարտվի պետական դավաճանության համար, որի հիմքերն առերևույթ են սկսած 2020թ. նոյեմբերի 9-ից: Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը նա պետք է վերադարձներ դեռ 2019թ., քանզի այդ ժամանակ արդեն ակնհայտ էր վարչապետի իմիտացիան: