ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔՈՉՎՈՐԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՏԵԶՆԵՐՆ ԱՐՅՈՒՆՈՏ ԵՆ
24.04.2021 21:43

     ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ      

Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին երթը դեպի Ծիծեռնակաբերդ շարունակվում է

2020թ. Արցախյան պատերազմը վերահաստատեց, որ ցեղասպանագործն ու իր դաշնակիցն անուղղելի են: Աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել ու դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը, փաստերի մեջ խորամուխ եղած բազում փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ համոզվել, որ քոչվորական Թուրքիայի քարտեզն արյունոտ է, ինչպեսև Ադրբեջանի քարտեզը:

Ամեն տարի մարդաշատ է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն, ուր բացի մեր հայրենակիցներից այցելում են բազում հյուրեր արտերկրից: Այս տարի՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին ևս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մարդաշատ էր: Երթը դեռ շարունակվում է: Արդեն իսկ իրենց հարգանքի տուրքն են մատուցել պաշտոնյաներ, հոգևոր այրեր, դեսպաններ և այլք։ Նշենք, որ 1915 թ. Թուրքիան ծրագրված իրագործեց 1,5 մլն հայերի Ցեղասպանությունը, բազմահազար այլազգիների ոչնչացումը: Ծրագիրն իրագործած այդ իշխանական հանցախմբի զգալի թվով ներկայացուցիչներ սպանվեցին հայ վրիժառուների կողմից: