ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հիշատակի օրը Փաշինյանի նախաձեռնությամբ կայացել է Պուտինի հետ հեռախոսազրույց
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ ՌԴ նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ։ Հեռախոսազրույցի ընթացքում շարունակվել է քննարկումը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին: Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ արձանագրվել է, որ <<շնորհիվ ռուս խաղաղապահների ջանքերի, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ հանգիստ եւ կայուն>>։ Մտքերի փոխանակություն է իրականացվել երկկողմ համագործակցության ակտուալ հարցերի, այդ թվում նաեւ՝ էներգետիկ ոլորտին առնչվող հարցերի շուրջ։ Պուտինին Փաշինյանը նաեւ տեղեկացրել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի եւ հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը: