ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵԽԽՎ-Ն ՏԵՌՈՐԻԶՄԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԿՈՉԵՐՈՎ
22.04.2021 15:02

     ԻՐԱՎԱԿԱՆ     

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԿԱՏԱՐԵՑ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿՈՉԸ  

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը քննարկման արդյունքում հանդես է եկել հայտարարությամբ, որում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերադարձնել հայ գերիներին: Մեջբերում ենք . «Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից ի վեր տեղի ունեցած զարգացումները Եվրոպայի խորհրդի համար մեծ կարևորություն ունեն, և դրանց ուշադրությամբ հետևել է Մոնիտորինգի հանձնաժողովը: Համակարգելով այլ համապատասխան հանձնաժողովները` Մոնիտորինգի հանձնաժողովը լսել է երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ փորձագետների կարծիքները, իսկ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ համազեկուցողները պարբերաբար հանդես են եկել տեղի ունեցող զարգացումների առնչությամբ համատեղ հայտարարություններով:

Հանձնաժողովը համոզված է, որ երկու երկրների ազգային խորհրդարանները կարող են և պետք է կարևոր դերակատարություն ունենան փոխվստահության կառուցման քայլերի, հաշտեցման գործընթացի և կողմերի միջև խաղաղության բանակցությունների վերսկսման գործում:  Հետևաբար, հանձնաժողովը ողջունում է եռակողմ հայտարարության իրականացման գործում գրանցված առաջընթացը, բայց իր մտահոգությունն է հայտնում այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնց համաձայն՝ այս հակամարտության համատեքստում կալանավորված ոչ բոլոր անձինք են փոխանակվել: Ի հավելումն՝ հանձնաժողովը գտնում է, որ երկու կողմն էլ պետք է ամրապնդի համագործակցությունն ու հաղորդակցությունը՝ ուղղված նշված տարածքների ականազերծմանը՝ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով:

Հանձնաժողովը կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ առանց տարբերակելու այն կարգավիճակը, որն այդ մարդկանց տրվել է կողմերից մեկի կողմից: Ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտավախությունները՝ Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 գերեվարված հայերի վերաբերյալ, հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին ապահովել, որ բոլոր հայ կալանավորվածներն անհապաղ ազատ արձակվեն և փոխանցվեն Հայաստանի իշխանությունների հոգածությանը:

Հանձնաժողովն այն կարծիքին է, որ վերջին միջազգային ռազմական գործողությունների ընթացքում հակամարտության և մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության համար պատասխանատու անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարևոր է հաշտության և իրական խաղաղության հաստատման նպատակով բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և առաջնահերթ խնդիր է դրա պաշտպանությունն ու վերականգնումն ապահովելու նպատակով անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը: Հետևաբար, հանձնաժողովը հանձնարարել է ԵԽ անդամ պետությունների միջև հակամարտությունների հարցերով զբաղվող իր ենթահանձնաժողովին ավելի մանրամասն ուսումնասիրել այս երկու հարցերի կոնկրետ մեխանիզմները: Ի վերջո, հանձնաժողովը երկու կողմերին կոչ է անում կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ իրականացնելու նպատակով և սկսելու խաղաղ բանակցությունները»:

Անհապաղ ազատ արձակել-նշանակում է, որ Ալիևը պետք է այդ կոչից հետո առնվազն 188 գերի ազատեր, մինչդեռ 2020թ. պատերազմում ապացուցելով, որ միջազգային տեռորիզմ ֆինանսավորող Թուրքիայի հետ համատեղ կարող է ոտնակոխ անել Մինսկի խմբի բանաձևերը, զավթել ավելին,  քան դրանցում նշված 7 շրջանն է, հազիվ թե ականջալուր լինի ԵԽԽՎ դեկլարատիվ հայտարարությանը, որն ադեկվատ չէ իր էությամբ տեռորիստական պատերազմի իրողություններին ու դրանց հետևանքներին: