ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար երթուղիներ
22.04.2021 14:18

    ԻՐԱԶԵԿՈՒՄ   

Հարգելի համաքաղաքացիներ,

Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչ 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ՝ հետևյալ ուղղություններով

  • • Հ. 1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան։ Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
  • • Հ. 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճ.- Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:    Երևանի քաղաքապետարան