ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հրապարակվել են ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցն օրակարգ ընդգրկելու քվեարկության անվանական արդյունքները
20.04.2021 17:56

     ԵԽԽՎ // ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ   

Դեմ են քվեարկել 8 պատվիրակ Թուրքիայից, 6-ն՝ Ադրբեջանից, 5-ը՝ Ռուսաստանից

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայ գերիների ազատարձակմանը վերաբերվող հարցը քննարկման օրակարգ ընդգրկելու համար կայացած քվեարկության անվանական արդյունքներն արդեն հայտնի են: Ըստ ԵԽԽՎ պաշտոնական կայքի՝ «Հայ ռազմագերիներ, այլ գերիներ եւ տեղահանվածներ» հարցն օրակարգ մտցնելուն 93 պատվիրակ կողմ է քվեարկել, 21-ը՝ դեմ, 18-ը ձեռնպահ: Դեմ են քվեարկել 8 պատվիրակ Թուրքիայից, 6-ն՝ Ադրբեջանից, 5-ը՝ Ռուսաստանից, այդ թվում՝ ՌԴ պատվիրակության ղեկավար Լեոնիդ Սլուցկին, նախկին գեղասահորդ Ի. Ռոդնինան, 1 պատվիրակ Հունգարիայից և նույնքան էլ Սերբիայից: Ձեռնպահ քվեարկողների թվում 7-ը ՌԴ-ից են: Քննարկման արդյունքը հայտնի կդառնա առաջիկայում: